Լրահոս
Օրվա լրահոսը

Համատիրությունները`«ջեբկիրների, մանր ժուլիկների ու կաշառակերների կաստա»

Ապրիլ 10,2013 20:45

Համատիրությունները, ըստ ԲՀԿ խմբակցության քարտուղար, քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանի, վերածվել են «ջեբկիրների, մանր ժուլիկների ու կաշառակերների կաստայի»: Այսօր այդ մասին տիկին Զոհրաբյանը բարձրաձայնեց Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով ներկաների հարցերին ու մտահոգությւոններին: Նա ասաց, որ այդ պատճառով էլ ԲՀԿ-ի ծրագրում համատիրություններին վերաբերվող դրույթները առաջնային տեղում են:

Կուսակցության երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանն էլ ավելացրեց, որ երբ ընդունվեց համատիրությունների գործունեության մասին օրենքը, այն ուղղված էր ՏԻՄ համակարգի խորացմանն ու զարգացմանը, և իրենք մեղավոր չեն, որ դրա փոխարեն այն դարձավ նշված խնդիրների կենտրոնացման համակարգ: Այդ ամենում նա մեղադրեց գործող քաղաքական համակարգին. «Մենք ձգտելու են նրան, որպեսզի իսկապես համատիրությունները աշխատեն երևանցիների շահերի սպասարկմանը, ոչ թե կոռուպցիոն և այլ դրսևորումների»:

ԲՀԿներկայացուցիչները հորդորեցին ներկաներն`մասնակցել ընտրությունների, քվեարկել ԲՀԿ-ի օգտին, որպեսզի կարողանան այդ հարցերին լուծում տալ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի Նաիրա Զոհրաբյան, միանգամայն համամիտ եմ Ձեր տված գնահատականին, ավելին՝ ես այդ խնդրին անդրադարձել եմ դեռևս անցյալ տարվա փետրվարին այստեղ. https://www.aravot.am/2012/02/20/40028/ , և այստեղ. https://www.hraparak.am/54271/:
    Համոզված եմ, որ բազմաբնակարան շենքերի կառավարման խնդիրը հնարավոր է լուծել, և առաջին քայլը պետք է լինի նրանց օրինական հիմնադրումը, առանց որի հնարավոր չէ լուծել փոխվստահության և վերահսկողության խնդիրները, որոնք էլ պատճառ են հանդիսանում սեփականատեր քաղաքացիների շահերի ոտնահարման և քաղաքապետարան-համատիրություն ՛՛փոխշահավետ՛՛ շրջանառությունների՝ ի հաշիվ սեփականատերերի:
    Կուզենայի հստակեցնեիք ձեր մարտավարությունը. պատրա՞ստ եք արդյոք գնալ օրենսդրական փոփոխությունների կամ կառավարության որոշումների՝ ընդհուպ մինչև համատիրությունների նոր հիմունքներով հիմնադրման:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930