Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը

Ապրիլ 10,2013 19:44

Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը խոսեց տարածաշրջանային զարգացումների և խնդիրների մասին:

Քաղաքագետն ասաց. «Վերջին տասը-տասնհինգ տարվա ընթացքում ի հայտ են գալիս նոր երանգներ, նոր դրսևորումներ, որոնք կամ լրացնում են եղածը, համախմբում, սրբագրում կամ նոր մտածելու առիթներ  տալիս: Այդ տեսակետից տարածաշրջանի քաղաքական իրավիճակը բնութագրելիս` պետք է հաշվի առնենք տարածաշրջանի պետությունների երկկողմանի, բազմակողմանի հարաբերությունները, որոնք հաճախ դաշինքների են վերածվում: Մենք ունենք Հայաստան- Իրան չձևավորված ռազմավարական դաշինքը, որն այսօր բարիդրացիական հարաբերություններից ավելի բնութագրել չի կարելի: Այս երկու պետությունների հարաբերությունները չունեն այն` թե իրավապայմանագրային, թե քաղաքական, թե տնտեսական, ռազմական առումով այն դաշնակցային բնույթը, ինչ ունեն Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի ռազմավարական դաշինքի երկրները:  Այսինքն այս տեսակետից շատ հետաքրքիր էր նաև Հայաստան – Վրաստան երկկողմանի հարաբերության խնդիրը, որտեղ շատ հաճախ մենք հակված ենք մտածելու Վրաստանը որպես բարի դրացիական պետություն և արտաքին աշխարհի հետ հիմնականում մեզ կապող պետություն: Այն մեր տնտեսության համար կարևոր նշանակություն ունի: Այստեղ մենք ունենք շատ լուրջ խնդիրներ, որովհետև ինչպես ընթացքը ցույց է տալիս հայ-վրացական փոխհարաբերությունները`  շահերի հակասություններ կան և հատկապես վերջին շրջանում մենք մի անորոշության առաջ ենք կանգնել, որ պայմանավորված է Վրաստանի նախաձեռնության կողմից Ռուսաստանի թվացյալ կամ խորքում ինչ-ինչ խնդրիների անտարբերությամբ»:

Այստեղ խոսքը գնում է Կովկասյան Աբխազական երկաթուղու բացման մասին: Վրաստանի Հայաստանի փոխհարաբերությունները մի փոքր ավելին կլինեն իրենց որակով Հայաստանի համար և անշուշտ Վրաստանի համար և օգտակար այս երկաթգծի բացումով, որն իր հետ կկրի նաև հետաքրքիր այլ զարգացումներ` հատկապես ռուս-վրացական հարաբերություններում:

Քաղաքագետի կարծիքով առանց Ռուսաստանի շահագրգռվածության հայ-վրացական հարաբերությունների մերձեցումը ինչ-որ աստիճանից այն կողմ չի կարող անցնել, որովհետեւ Վրաստանը գոնե այս վերջին ընտրություններից հետո, երբ իշխանության եկավ Բիձինա Իվանիշվիլին, արեց որոշ քայլեր Ռուսաստանի հետ հարաբերություններ վերհաստատելու, բարելավելու իմաստով. «Պատահական չէր որ երկաթուղու բացման ակնարկը հենց վրացիներն արեցին: Բայց զարմանալին այն է, որ այս քաղաքականությունը թերևս մնում է անորոշ բոլորի համար , և պատահական չէ, որ Վրաստանի ինտեգրացիոն հարաբերությունների նախարարը վերջերս հայտարարեց, որ Ռուսաստանը անտարբեր է այս ծրագրի նկատմամբ: Իրենց շահագրգռվածությունը միակողմանի է, ըստ էության, և չի տեսնում զարգացման հեռանկարներ: Սա պետք է դիտարկենք երկու տեսակետից: Հետաքրքիրն այն է, որ հայտարարությունը եղավ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո»,- նշեց քաղաքագետը:

Հայկազուն Ալվրցյանը խոսեց նաև Ադրբեջանի մասին. «Շատ հետաքրքիր է նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ռուս-ադրբեջանական հարաբերությունների քաղաքական տեսակետից: Առայժմ սառեցված են Ռուսաստանի, Ադրբեջանի միջև զենքի բոլոր տեսակի առևտրի պայմանագրերը: Սա հետաքրքիր է նաև այն տեսակետից, որ սրան հետևեց Ադրբեջանի կողմից սահմանի վրա լարում ստեղծելու միտում: Այսինքն այդ միտումը ինչ որ ազդանշան է, որը Ռուսաստան կատարած քաղաքական համատեքստում հասկանալի է»:

Քաղաքագետի տեսակետից՝ Ռուսաստանին ձեռնտու է այս լարումը Արցախի, Հայաստանի, Ադրբեջանի սահմանների վրա, որովհետև նման լարումը հիմքեր կտա Ռուսաստանին, որպես Կովկասում գերտերություն՝ մեծացնելու իր ներկայությունը`  չի բացառվում նաեւ ռազմական տեսանկյունից, որովհետև ինչպես տեսնում ենք շատ հետաքրքիր նախադեպ է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև լարվածությունը, որտեղ ԱՄՆ, Չինաստանի, Ռուսաստանի սահմանների վրա ավելացնում է իր ռազմական ներկայությունն ընդգծված ծավալներով. «Այսինքն նման մի քաղաքականություն ավելի փոքր տեսակի իրականացնում է Ռուսաստանը` Հայաստան-Ադրբեջան պետություններում իր ներկայությունը նույն սկզբունքներով մեծացնելու»,- հավելեց քաղաքագետը:

 

Արմինե Համբարձումյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930