Ամերսֆորտ քաղաքում բնակվող 106-ամյա Սերոբ Միրզոյանն այսօր արդեն կարող է ճանաչվել Նիդերլանդների ամենածեր մարդը: Հաղորդում է «Էռ Տե Վե Ուտրեխտ» հեռարձակողը:
Աուդորպում բնակվող նույնպես 106-ամյա Չեերդ Էպեման, որն այս տարվա մարտի 16-ին 107-ամյա Արիե Ֆերմոյլենի մահվանից հետո էր արժանացել նույն կոչմանը, վերջերս մահացել է:
Ամերսֆորտցի Միրզոյանը ծնվել է 1906թ. հուլիսի 1-ին, Թուրքիայում և հետագայում բնակվել Իրաքում: 90-ականների կեսերից տեղափոխվել է Նիդեռլանդների Ամերսֆորտ քաղաք:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև