Այս շաբաթ Լաս Վեգասի հայ համայնքը, որը բաղկացած է մոտ 100 ընտանիքից, կնշի Սուրբ Կարապետ առաքելական եկեղեցու բացումը: Գրում է «Լաս Վեգաս սան» պարբերականը:
1994թ. Լոս Անջելեսում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով մի շարք հայեր տեղափոխվել էին Լաս Վեգաս և քրիստոնեական հավաքները անցկացնում էին հոգևորականների մեկի տանը:
1998թ., երբ հայ քրիստոնյաները Լաս Վեգասում կազմում էին 30-40 ընտանիք, հոգևորականները պաշտոնապես գրանցեցին իրենց հոտը և իրենց ծառայությունները սկսեցին մատուցել՝ վարձելով տարբեր եկեղեցիներ:
Նախագիծը մեկնարկել էր 2009թ.: 2011թ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը օրհնել է եկեղեցու տարածքը: Նախագծի վրա ծախսվել է մոտ 1,5 միլիոն դոլար: Նվիրատվությունները հիմնականում արվում էին Լաս Վեգասի համայնքի և այլ հայ քրիստոնյաների կողմից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ