Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը՝ լրագրողների վրա ուժ կիրառելու մասին. «Ի՞նչ եք ուզում, ինձ դնեմ ոստիկանության ղեկավարի տե՞ղը» (Տեսանյութ)

Ապրիլ 10,2013 19:20

Հրայր Թովմասյանը հորդորում է բացել ոստիկանության լրահոսն ու տեսնել, թե քանի ոստիկանի են պատժել:

 

Այսօր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում, գնահատական տալով երեկվա իրադարձություններին, ասաց. «Ոստիկանությունը շատ հստակ ու ճշգրիտ է իրեն ամբողջ ընթացքում պահել: Բայց ոստիկանությունը ունի իր խնդիրները, առաջին հերթին դա հասարակական կարգի պահպանությունն է, որը ոստիկանությունն իրականացրեց»:

Aravot.am-ի հարցին՝ ճշգրի՞տ էր, որ լրագրողների նկատմամբ էլ երեկ ֆիզիկական ուժ կիրառվեց, նախարարը պատասխանեց. «Յուրաքանչյուր դեպքում, եթե լրագրողը գտնում է, որ ոստիկանը խախտել է համաչափության սկզբունքը, գոյություն ունի բողոքարկման երկու ճանապարհ»: Մեր դիտարկմանը, որ այդ ճանապարհը գիտենք, Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Այսինքն ի՞նչ եք ուզում: Ուզում եք ես ինձ դնեմ ոստիկանության  ղեկավարի տեղը եւ արդեն իսկ որոշում կայացնեմ կամ դատարանի՞ տեղը: Ես դա չեմ ասնի: Բայց եկեք հստակ…մենք հասկանում ենք ինչով ենք խաղում: Այսինքն, ո՞րն է մեր քայլերի հաջորդականությունը: Իրավական պետություն ենք, հստակ ընթացակարգերը նախատեսված են»: Մեր հակադարձմանը, որ այդ ընթացակարգերը ոչ մի արդյունք չեն տալիս, բացի ժամանակի կորստից, նախարարը պատասխանեց. «Ի՞նչ եք դուք ուզում, ի՞նչ արդյունքներ եք ուզում: Եթե վերցնեք ոստիկանության լրահոսը միայն եւ տեսնեք վերջին մեկ-երկու տարվա ընթացքում քանի՞ ոստիկան է քրեական պատասխանատվության ենթարկվել, քանի՞ ոստիկան է կարգապահական պատասխանատվության ենթարկվել, դա համադրեք դրա նախորդ ժամանակահատվածի հետ, դա համադրեք մեր կարգի պետություններում ձեռնարկված միջոցների հետ, կտեսնեք, թե ինչ է կատարվում, ով ինչ է անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930