Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա՞ էր ապահով Հայաստանը»

Ապրիլ 10,2013 19:08

Նաիրա Զոհրաբանը՝ երեկվա դեպքերի մասին:

«Երեկ մենք տեսանք ՀՀ քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը: Տեսանք, թե ինչ են նշանակում «ապահով Հայաստան» կարգախոսները: Մարդուն հարվածում էին միայն այն բանի համար, որ մարդն ուզում էր իրացնել իր՝ խաղաղ երթ անցկացնելու իրավունքը: Սա՞ է ապահով Հայաստանը, ավելի լավ Երեւանը»-  այսօր Երեւանի Կենտրոն համայնքի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցուցարարների եւ ոստիկանների բախումներին, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար, քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ միայն այս հանդիպմամբ չեն սահմանափակվելու և Կենտրոն համայնքի բնակիչները դեռ հնարավորություն կունենան իրենց հարցերի պատասխանները ստանալ բակային հանդիպումների ժամանակ: «Մենք չպետք է Երևանի խնդիրները առանձնացնենք հանրապետական խնդիրներից: Այո, Երևանի համաչափ զարգացումը կարևոր խնդիր է, քանի որ Երևանը միայն կենտրոնը չէ, քանի որ երբ կենտրոնից դուրս ես գալիս՝ հայտնվում ես լրիվ այլ իրավիճակում ու պայմաններում: Սանիտարահիգիենիկ խայտառակ վիճակ և այլն, և սա գերագույն խնդիր է, որին ԲՀԿ-ն իր սոցիալ-տնտեսական ծրագրում անդրադարձել է»,- ասաց բանախոսը` հավելելով, որ քանի դեռ մեծամասնությունը ԱԺ-ում, կառավարությունում պատկանում է մեկ ուժի, ապա խոսել հիմնարար խնդիրների լուծումների մասին, անհնար է:
Նա նշեց, որ Հայաստանում ծանր տնտեսական պայմաններ են, որոնք արտացոլվում են չոր թվերում՝ օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է 59 տոկոսով, այսինքն՝ օտարերկրացիների համար հայաստանյան շուկան այլևս գրավիչ չէ:

Տիկին Զոհրաբյանը նշեց , որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ այդքան բարձր են ավիափոխադրումների սակագները, և Հայաստանը միակ երկիրն է, թերևս, որը կես միլիոն հատկացնում է երկու էկոզուգարան տեղադրելու համար, որոնք մինչ օրս չեն էլ աշխատում` Հայաստանը զբոսաշրջութան կենտրոն դարձնելու համար:
«Աննախադեպ գնաճով, մարդու արժանապատվությունը ոտնահարող քայլերով գնում ենք դեպի ապահով Հայաստան»,-ասաց տիկին Զոհրաբյանը` հավելելով, որ ԲՀԿ-ի թիվ մեկ խնդիրը լինելու է քաղաքացու արժանապատվության հարցը:

Բանախոսը ներկայացրեց նաեւ, թե ինչ են իրենք պատրաստվում անել երևանցու կյանքը հարմարավետ դարձնելու համար: Այն է՝ մայրաքաղաքը հասանելի պետք է լինի բոլորի համար՝ երեխաների, մեծահասակների, հաշմանդամների: Բացի այս, լուծվելու է քաղաքացու նկատմամբ պատշաճ և արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերելու խնդիրը մայրաքաղաքի կառույցներում, ինչպես նաև հոգալու են հաշմանդամների տեղաշարժի վերաբերյալ խնդիրները.
Նա կոչ արեց ՀՅԴ-ին, «Ժառանգությանը» և անգամ «Առաքելությանը»`ի շահ երևանցու բարեկեցիկ ապագայի, համագործակցել ԲՀԿ-ի ետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Андрей says:

    А Вам спасибо госпажа Зорабян браво-полностью согласен с Вами….

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ապրիլի 9-ին իշխանավորները ՊԱՐԶ կերպով ցույց տվեցին, թե (քաղաքապես) ինչ ԱՆԽԵԼՔ են ու կարճատես: Այսպիսի ԱՆԽԵԼՔ ու ժողովրդից կտրված/վախեցող իշխանություն երկար կյանք չի կարող ունենալ: Րաֆֆու և Ա.Մարտիրոսյանի վրա ֆիզիկապես հարձակվելով այս 2-ին դարձրին ՍԻՆՎՈԼ,որը շարժումը ավելի է ուժեղացնելու: Բավականին հնարավոր է նաև, որ մի որոշ մասը անցնի ընդհատակյա զինյալ պայքարի.այսինքն` քաղաքացիական պատերազմ (գերիլյա պատերազմ-guerilla war)- օլիգարխային կլանի և իրենց ախրանիկ «ոստիկանության» դեմ: Րաֆֆին ապրիլի 9-ին ոչ մի էական սխալ չարեց.ալտերնատիվը անմեղ զոհեր կլինեին: 14 շարք սպեցնազի դեմ անզեն մարդկանց հանելը սխալ քայլ է: Ապրիլի 9-ին հաղթեց ժողովուրդը,որովհետև ՈՏՔԻ ՎՐԱ էր. մնացածը ծախու «վերլուծաբանների» օրվա հացի գինն է:

  3. Գոհար Արշակյան says:

    պարոնայք իշխանիկներ,երբևէ մտածել եք, թե ինչու են սեփական երկրից արտագաղթում և ինչու? Ինչու մեր երկրում մի խմբի ամեն գնով իշխանատենչությանը հագուրդ է տրվում սեփական ժողովրդի ստրկացման, նվաստացման հաշվին… փողոց դուրս եկածներն, ինչպես նաև ոստիկանները, մեր ժողովուրդի մասն են, չի կարելի իրար դեմ հանել… Այս իշխանությունները դեռ չեն մարսել մարտի 1-ը, ինչպես նաև հոկտեմբերի 27-ը: Եթե վերջինս անուն ունի` <>, <> , որ աստիճանաբար կվերացվեն, ապա առաջինը` անուն էլ չունի: Ի դեպ, շատ, թե քիչ քաղաքակիրթ երկրում, բոլոր պատասխանատու պաշտոնյաներն առնվազը հրաժարական պետք է տային, եթե չասեմ, որ պետք է հեռացվեին`երբեք պաշտոններ չգրավելու պայմանով: Իսկ ինչ կատարվեց մեզանում? նրանք պաշտոնի բարձրացում ստացան ու անարգել մագլցում են… աթոռներն իրար <> տալով:Ահա այստեղ է, որ ժողովուրդն ընդվզում է, նրա ձայնը երբեք լսելի չի, դրա համար էլ փախչում են և դեռ կփախչեն…Իսկ ինչ էր անելու անզեն ժողովուրդը?, երբ սրբավայր էր մեկնում, արժեր ? բորբոքել … թե խիստ են վախեցած? Այդ սխալ է ասված` ժողովուրդը կարճ հիշողություն ունի…Երբեմն մեղադրում են,թե ամեն մարդ, թող իր գործով զբզղվի… Ի դեպ` ամեն մարդ որպեսզի իր գործով զբաղվի, նախ պետք է թողնեն: Ամենուրեք <> խաղալով են աշխատանք տալիս ու հանում, մոռանալով, որ մի թիզ հողը նախկին գերտերությունում չի, իրենք էլ դրսում չեն…Կարծում եմ վաղ գարնանը միտումնավոր է կաթվածահար արվել օդափոխադրումները, ավելացվել տոմսերի գները, ամենուրեք յուրայիններն են տնօրինում (ինչ, ինչպես կուզեն, կանեն), որպեսզի երկրից փախչելը դժվարացնեն…

  4. Maxim says:

    Շատ հարգելի՝ Գոհար Արշակյան: Ձեր մեկնաբանությանը ոչինչ չունեմ ավելացնելու: Այն՝, որ
    ժողովուրդը գործ ունի հանցավոր տարերի հետ, որոնք գործակցում են նաև թշնամու հետ հանուն թալանի,՝ փաստ է: Նրանք ոչ ունեն ազգություն, ոչ էլ սրբություն, և խրախուսվում են նրանց կողմից,՝ ովքեր իրենց կոչում են աստծու ընտրյալներ: Պետք է մենք համախմբվենք իրականության շուրջ, շատերը մոլորության մեջ են: Իսկ նրանց վախճանը մոտ է, և դեռ պաշտպանվելու են,՝ որպես
    թակարդն ընկած գազաններ:

  5. Գոհար Արշակյան says:

    Շնորհակալություն Մաքսիմ, կավելացնեմ Ձեր ասածին` տա Աստված… Ի դեպ` չակերտների մեջ ոչ մի վտանգավոր բառեր չէի գրել, բայց… ինչևէ, առաջին չակերտներում գրել էի` ուչաստկովի գործ, և մի քանի ռոմանտիկներ բառերը, իսկ վերջինում` զեմլյակ-զեմլյակ: Վերջինս գրելով նկատի ուեմ ամենուրեք արմատների կանչով աշխատանքի ընդունելը: Ամեն նորեկ ղարաբաղցի աշխատանք ու տուն ունի Երևանում , իսկ տեղացիները ստիպված դուրս են մեկնում: Այսպիսով` տիրող ղաբաղցիների ձեռքով դատարկվում է թե ԼՂՀ-ն, թե Հայաստանը…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930