Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի գնահատականը. «Փոխվել է մեր ոստիկանությունը»

Ապրիլ 10,2013 19:03

Արդարադատության նախարարը մեկնաբանում է երեկվա իրադարձությունները:

 

Այսօր լրագրողերի հետ ճեպազրույցում Aravot.am-ը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին խնդրեց երերկվա իրադարձություններին տալ իր գնահատականը:

«Երեկվա իրադարձությունները մեր պետության կայացման հերթական փուլն էր: Ցույց տվեցին, որ մեր երկրում վերջին ժամանակահատվածում շատ բան է փոխվել, եւ դրա հետ միաժամանակ փոխվել է նաեւ մեր ոստիկանությունը, որը գիտի, թե ինչպես պետք է պահի իրեն հավաքների ժամանակ, գիտի ինչ է խաղաղ հավաք, ինչ է աջակցել եւ գիտի շատ հստակ, թե ինչ է նշանակում ձեռնարկված միջոցների համաչափություն: Շատ բան է փոխվել, երբ որ ոստիկանապետը, միգուցե սրտի խորքում ունենալով այն դառը, վատ իրադարձությունները, որ մենք ունեցել էինք, ոչ թե կաբինետում էր, ոչ թե տարբեր պաշտոնատար անձինք էին տեղում որոշումներ կայացնում, այլ ինքը հենց այնտեղ էր եւ ինքն էր որոշումներ կայացնում: Այն, որ երեկ մենք չունեցանք այն, ինչ որոշ մարդիկ կամ սպասում էին, կամ ցանկանում էին կամ հրահրում էին, դա, կարծում եմ, նաեւ դրա արդյունքն էր»,- մեկնաբանեց պարոն Թովմասյանը:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, կարծում եք՝ սադրիչնե՞ր կային, նախարարը պատասխանեց. «Ես ասում եմ այն, ինչ ասում են հավաքի կազմակերպիչները»:

Հրայր Թովմասյանը նաեւ հավաստիացնում էր, որ աշխարհի բոլոր երկրներում ոստիկանների պահանջը պետք է կատարվի. «Շատ հստակ ու պարզ պետք է լինի: Պիտի հասկանանք, որ իրավական պետությունը նաեւ իր մեջ ներառում է ոստիկանի պահանջների կատարում: Այս ամբողջ ժամանակահատվածում ինչու դուք մեկ անգամ չտեսաք, որ ոստիկանությունը ինչ-որ մի քայլ կատարի: Ամբողջ 50 օր է՝ հավաքներ են կատարվում»:

Ավելին, պարոն Թովմասյանը, չհիշելով, թե մեգաֆոններով ինչ էին հայտարարում ոստիկանները պարբերաբար Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքներին՝ զգուշացնելով մարդկանց, որ վարչական պատասխանատվության կենթարկվեն չարտոնված հավաքին մասնակցելու համար, հայտարարեց. «Ընդհանրապես 2011-ից մեր լեքսիկոնից դուրս են չարտոնված հանրահավաք, արգելված հանրահավաք բառերը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Այդ ամբողջ նյութը Հռիփսիմե որ գրել եք, ամենակրոր հետևությունը ձեր, որ բարձրախոսով ասել են

    միտինգը չարտոնված է ամենակէակա?նն էր: Ախր նախարարը իսկապես շատ կարևոր

    փաստեր թվարկեց, դա պետք էր առաջին հերթին արժևորել, դրանից պետք էր ուրախանալ, իսկ

    դա ձեր համար պարզվեց արժեք չի; Ափսոս….

    Անհարմար եմ զգում, բայց գրելու եմ. կան էական և ոչ էական բաներ մեր շրջակայքում, եթե

    չենք արժևորում ( նաև բարձրաձայնելով ), դա կորցնում է իր կարորությունը:

    Հետևությունը անենք լռելայն

    • Արմեն says:

      Լիքը տառասխալներ եմ անում, նյարդերս չեն բավականացնում ստուգեմ հետո ուղարկեմ, չնայած

      ճիշտը չգրելն է ( իմ կողմից ):

      Ներեցեք

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930