Այսօր լրագրողները արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցրին, թե իրեն չի՞ զարմացրել երեկ Ծիծեռնակաբերդում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի յուրօրինակ աղոթքը:
Նախարարը վստահեցրեց, որ զարմանալու բան չկա. «Ինչի՞ պիտի զարմանայի, հայ քրիստոնյա հավատացյալ մարդ է»:
Հրայր Թովմասյանը նաեւ վստահեցրեց, որ հենց ոստիկանապետի շնորհիվ էր, որ երեկ բախումներ տեղի չունեցան. «Այո, Րաֆֆի Հովհաննիսյանն իր բոլոր հրապարակային ելույթներում ասել է, որ բախման չի տանելու, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ իր կողմնակիցները նաեւ հստակ հասկանում էին, որ հավաքներին կարող են մասնակցել մարդիկ, որոնք այլ նպատակներ ունեին կամ պայքարի այլ տարբերակներ են տեսնում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ