Լրահոս
Օրվա լրահոսը

Տերտերյանի եւ Աղայանի անձնազոհ աշխատանքը` մեկ գրքում տեսաշարք (Տեսանյութ)

Ապրիլ 10,2013 18:55

DCIM104MEDIADCIM104MEDIADCIM104MEDIA DCIM104MEDIADCIM104MEDIADCIM104MEDIAՀրատարակությունն ընդգրկում է Իրանում տպագրված մոտ 2200 գիրք:

Այսօր Հայաստանի գրողների միությունում ներկայացվեց «Հայ տպագրությունն Իրանում 1638-2011թթ» գիրքը, որի հեղինակներն են գեղանկարիչ Արշալույս Աղայանը եւ աշխարհագրական գիտությունների թեկնածու, 80-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ, «Հայրենադարձ իրանահայերի հ/կ»-ի հիմնադիր եւ  ներկայիս փոխնախագահ Բագրատ Տերտերյանը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Արշալույս Աղայանը, գիրքն ի մի է բերում Իրանում տպագրված մոտ 2200 գիրք եւ այլ նյութեր` թերթեր, օրացույցեր, պարբերականներ, իսկ հեղինակները գրքի ստեղծման վրա աշխատել են շուրջ 7 տարի:

«Կարելի է ասել, որ հայ տպագրությունը Իրանում ներկայումս ակտիվ է, չնայած երկու տպարան է գործում:  Իրանում փոքրիկ Հայաստան գոյություն ուներ դեռեւս այն ժամանակ, երբ Հայաստանում գիրք չէր տպագրվում»,-ասաց Աղայանը` տեղեկացնելով նաեւ, որ Իրանում հայ տպագրությունը մեկ գրքում ամփոփելու փորձ մինչ այդ կատարել է ամիսներ առաջ կյանքից հեռացած Լևոն Մինասյանը:

ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը ողջույնի խոսքում ուրախություն հայտնեց այն հանգամանքի առնչությամբ, որ իրանահայ համայնքը մեծ նպաստ է բերել հայ գրականությանը, քանզի հրատարակություների մեծ մասը գրական-գեղարվեստական գործեր են:

Գրքի առաջաբանի հեղինակը` Անդրանիկ Սիմոնյանը, փաստեց, որ Արշալույս Աղայանը եւ Բագրատ Տերտերյանը քաջություն եւ զոհաբերություն են ցուցաբերել` մեծ գործ կատարելով գրքի ստեղծման համար. «Նեղություն» են քաշել շատ մարդիկ,  որոնց մասին շատերը չգիտեն»:

Սիմոնյանը նշեց, որ գրքի խմբագրակազմի որոշ անդամներ մահացել են` Սեպուհ Ամիրխանյանը, Լևոն Մինասյանը, Աշոտ Ստեփանյանը, Հովհաննես Գրիգորյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գիրքը հայ-իրանական բարեկամության փայլուն դրսեւորում համարեց , որովհետեւ այն ցույց է տալիս, թե ինչպես է կարողաում հայը օտար երկրում մնայուն գործեր ստեղծել: Նախարարը փաստեց, որ իրանահայերը շարունակում են հայկական մշակութային կենտրոնները եւ եկեղեցիները պահպանել ու փոխանցել սերունդներին:

Միջոցառման ընթացքում ներկաներին ողջունեց նաեւ Թեհրանից ժամանած Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, ում հրամանով էլ լույս է տեսել  «Հայ տպագրությունն Իրանում 1638-2011թթ» գիրքը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930