2010 թվականին սկիզբ առած Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ խորը եւ համափարփակ ազատ առեւտրի համաձայնագրի հինգերորդ փուլը ապրիլի կեսին կմեկնարկի Երեւանում: Այսօր այս մասին ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Սակայն ԵՄ երկրներ ապրանք արտահանելու համար Հայաստանում դեռեւս չկան կառույցներ, որոնք կարող են Եվրամիության պահանջներին համապատասխան՝ արտադրանքի որակի եւ անվտանգության ստուգումներ անցկացնել:
2010 թվականի դեկտեմբեր ամսին կառավարության կողմից ընդունված որոշմամբ հաստատվել է «ՀՀ որակի ենթակառուցվածքի բարելավման ռազմավարություն» ծրագիրը, որն ավարտվելու է 2020 թվականին:
Aravot.am-ը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս հանգամանքը ենթադրում է, որ հայ արտադրողները միայն 2020 թվականից հետո իրենց ապրանքը հնարավորություն կունենան արատահանելու Եվրամիության երկրներ:
Կարդացեք նաև
Փոխնախարարը պատասխանեց.«Այդպես չի, որ մինչեւ 2020 թվականը արտահանելու հնարավորություն չի լինելու, իսկ 2020 թվականից հետո լինելու է: Այդ կառույցներն արդեն կան, ձեւավորված են: Մենք սկսել ենք օրենսդրությունը մոտարկել, նաեւ լաբորատոր կարողությունները, որ պետք է զարգացվի, զուգահեռ աշխատում ենք նաեւ այդ ուղղությամբ: Դրանք գործընթացներ են, որ մի ամսվա մեջ հնարավոր է անել, բայց պետք չի կապել 2020 թվականի հետ, քանի որ շատ բաներ դուք ընթացքում էլ կտեսնեք: Մեկ-երկու տարում տեսանելի փոփոխություններ կլինեն»:
Աշոտ ԱԹԱՅԱՆ