Պեկինցի գյուղատնտես Տանգ Չժենպինը մոտ 3 ամսում ստեղծել է յուրահատուկ ավտոմեքենա, որի ընթանալու համար հարկավոր է ընդամենը քամի: 3 մետր երկարություն և 1 մետր բարձրություն ունեցող մեքենան զարգացնում է ժամում 140 կիլոմետր արագություն: Չժենպինը հավաստիացնում է, որ իր հայտնագործությունը ավելի արժեքավոր է քան արևի էներգիայով աշխատող մեքենանաները, քանի որ թե՛ արագությամբ, և թե հավաքված էներգիայի սպառման երկարությամբ, այն գերազանցում է: Աղբյուրը` focus.ua:
Հռոմի պապ Հովհաննես IXX-ին հաջորդել է Հովհաննես XXI-րդ պապը, ինչը հանդիսանում է պատմության մեծագույն վրիպումներից մեկը:
Խնդիկ տալը որոշ արևմտյան երկրներում արգելված է եղել օրենքով, քանի որ համարվել է գրգրող երևույթ:
1946թ-ին անգլիացի ֆուտբոլիստ Այվոր Բրոդիսը գլխավորեց «Կառլայլ Յունայթեդ» ակումբը: Բրոդիսն այդ ժամանակ ընդամենը 23 տարեկան էր, որի հետևանով համարվեց աշխարհի ամենաերիտասարդ խաղացող մարզիչը:
Անդրանիկ Ջալալյան