Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. «Արմեն Մարտիրոսյանի պահվածքը վայել չէ քաղաքական գործչին»

Ապրիլ 10,2013 18:34

Նախարարը պատմում է, թե ինչպես է երեկ Արմեն Մարտիրոսյանը փողոցի կենտրոնով վազել

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով երեկ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ կատարված միջադեպին՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց. «Ցավում եմ, որ հմուտ քաղաքական գործչի հետ նման բան է կատարվում: Բայց այն, ինչ որ պարոն Մարտիրոսյանն էր անում, այն ինչը որ տեսել եմ եւ հետեւել եմ, դա վայել չէ քաղաքական գործչին»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իսկ ի՞նչ եք տեսել: Նախարարը պատասխանեց. «Ես տեսել եմ, որ  պարոն Մարտիրոսյանը փողոցի կենտրոնով վազում է եւ ինչ-որ բաներ է ասում»: Նա հստակեցրեց, որ մինչեւ քթի շրջանում արնաթաթախ բերման ենթարկվելն է դա եղել. «Այն ժամանակ, երբ որ պարոն Մարտիրոսյանը գտնվում էր Արաբկիրի ոստիկանության բաժանմունքում, իր պաշտպանը հայտարարություն է տվել հանցագործության մասին: Բայց միաժամանակ պիտի ասեմ, որ ոստիկանության եւս 2 աշխատակից զեկուցագիր են գրել, որի մեջ, ըստ իրենց, կան հանցագործության էլեմենտներ: Ես այս փուլում, եթե կարծում եք, որ պիտի գնահատականներ տամ, ես չեմ շեղվում իմ որդեգրած սկզբունքներից, որ բոլոր այն տեղերից, որտեղ կա նախաքաննության գաղտնիություն եւ բոլոր այն տեղերում, որտեղ արդարադատության նախարարի ասածը կարող  է փոքր-ինչ ազդեցություն ունենալ, ես ձեռնպահ եմ մնում: Ես կարող եմ ուղղակի ձեզ վստահեցնել, որ հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ ոստիկանությունը օպերատիվ տեղեկատվություն կտա այն բոլոր քայլերի վերաբերյալ, ինչը կատարվում է այդ գործի շրջանակներում»:

Հարցին՝ ամեն դեպքում Դուք իրավաչա՞փ եք համարում ոստիկանության գործողությունները, նախարարը պատասխանեց. «Այո, ես համարում եմ իրավաչափ եւ ձեռնարկված բոլոր գործողությունները համաչափ էին այն վտանգներին, որոնք սպառնում էին»:

Հռփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Baron says:

    Նախարարին առաջարկում եմ կրկին անգամ նայել տեսագրությունը, որտեղ քացու տակ են տալիս Ա. Մարտիրոսյանին: Դրանից հետո եթե նա պնդի, որ ոստիկանության գործողությունները օրինաչափ են, ապա ես փաթաթած ունեմ այսպիսի նախարարին

  2. iravaban says:

    եթե ոստիկաններով շղթայված քաղաքացուն, ոչ թե ձեռքեր են , բեռնում, այլ պարանոցից սեղմում են դեպի ներքև ու ծնկով դեմքին հարվածում, այդ դեպքը պարոն նախարարը համաչափ է անվանում, կարող եմ ասել, որ դա բորենու կեցվածք է, նման կադրեր ես տեսել եմ միայ առանց կանոների մարտերում

  3. Maxim says:

    Օր-օրի ակնհայտ է դառնում, թե լիքը տաշտակից օգտվելով, առաջին հայացքից նորմալ թվացող
    մարդիք ինչպես են վերածվում զիբիլի:

  4. Ավետյան says:

    Ամեն մեկը նկարագրում է նկարահանվածի այն մասը, որը իրեն է ձեռնտու: Իրականում պարզ երևում է ֆիլմից, որ Արմեն Մարտիրոսյանը հարվածում է ոստիկաններին, որից հետո ոստիկանները բռնում են նրա ձեռքերից, իսկ նա շարունակում է հարվածել ոտքերով: Դրանից հետո է, որ ոստիկանը հարվածում է Արմենին: Եթե դա Արմեն Մարտիրոսյանը չլիներ, ոչ ոք չեր համարի ոստիկանի գործողությանը անիրավաչափ:
    Ես ապրում եմ Հայաստանում չափից դուրս օրինակ բերվող, այսպես կոչված քաղաքակիրթ երկրներից մեկում ՝ Բելգիայում, և եթե անգամ դու ոչ մի մեղք չունենաս, բայց փորձես անգամ վիճել ոստիկանի հետ, անմիջապես ուժ կգործադրվի (էլ չխոսենք քո կողմից նրանց խփելու դեպքի մասին- էդ դեպքում կարող է ոչ թե քիթդ այլ մեջքդ ել ջարդեն): Ի՞նչ է ձեր ուզածը, մարդ չի հասկանում, որ ոստիկանները քաշվեին մի կողմ ու ասեին. ՝՝Խնդրեմ գնացեք ջարդեք նախագահի նաստավայրը և նախագահին՛՛: Հպարտացեք, որ մեր ոստիկանները շատ բարձր մակարդակով կատարեցին իրենց պարտականությունը (համեմատելով եվրոպայի ոստիկաններին, կարելի է ասել որ մի բան ել մեղղմ էին վ,րաբերվում):

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930