Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերն ու ֆրանսիացիները համատեղ կինո կարտադրեն

Ապրիլ 10,2013 18:28

Կինոարտադրության եւ ֆիլմերի փոխանակման ոլորտում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ մշակութային կապերը խթանելու համար, մեր երկրի եւ Ֆրանսիայի միջեւ համաձայնագիր կկնքվի:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի` կառավարությանը ներկայացրած որոշման նախագծում համաձայնագրի անհրաժեշտությունը պատճառաբանվում է կինոարտադրության ոլորտում երկու երկրների համատեղ ժառանգության ընդլայնմամբ: Համաձայնագրով ամրագրվում է, որ համատեղ արտադրության ֆիլմը պետք է նկարահանվի տեխնիկական եւ ֆինանսական լուրջ հնարավորություններ եւ մաս­նագիտական փորձ ունեցող կինոարտադրող ընկերությունների կողմից: Բացի այդ, համատեղ արտադրության ֆիլմում ընդ­գրկված գեղարվեստական  եւ տեխնիկական անձնակազմի անդամները պետք է լինեն ազգությամբ հայ, ֆրանսիացի կամ ունենան Եվրոպական Միության կամ Եվրոպական տնտեսական գոտու երկրներից որեւէ մեկի ազգային պատկանելություն: Համաձայնագիրը նաեւ ամրագրում է, թե որտեղ եւ ինչ սկզբունքով են կատարվում հա­մատեղ ֆիլմի նկարահանումները: Եթե ֆիլմի սցենարը կամ գործողությունները պահանջում են նկարահանումներ այլ երկրների տարածում, դրանք կատարվում են Կողմերի իրավասու մարմինների համաձայնությամբ միմիայն: Համաձայնագրի պայմաններց մեկն էլ այն է, որ երկրների իրավասու մարմինները պետք է պարբերաբար դասընթացներ կազմակերպեն կինոարտադրության ոլորտի աշխատողների համար, միջոցներ ձեռնարկեն խթանելու համար յուրաքանչյուր կողմի ֆիլմերի տարածումը եւ խրախուսումը:
Համաձայնագրի առնչությամբ, դիտողություններ է հայտնել ֆինանսների նախարարությունը` մասնավորապես նշելով, որ հստակեցված չէ, թե սույն համաձայնագիրը ենթադրո՞ւմ  է լրացուցիչ պարտավորություններ, թե՞ ոչ: Եթե նախատեսում է, ապա ֆիննախից հայտնում են, որ ինչպես ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով, այնպես էլ ՀՀ 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով այդ նպատակով հատկացումներ նախատեսված չեն:
Ի պատասխան, Հասմիկ Պողոսյանը հայտնել է, որ ՀՀ-ի համար լրացուցիչ պարտավորություններ չեն առաջանում եւ որ պարտավորությունները ստանձնում են կողմերի կինոարտադրող կազմակերպությունները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930