Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշխատանքից կրճատված 27-ամյա դաստիարակչուհի . «Սամվել Բալասանյանը որբիս սոված է թողել» (տեսանյութ )

Ապրիլ 10,2013 18:16

P1072095 P1072091 P1072096Երեկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էր հրավիրել Գյումրու «Հուսո առագաստ թիվ 27 մանկապարտեզ ՀՌԱԿ»-ից հեռացված երիտասարդ դաստիարակչուհի Ֆլորա Սարգսյանը `պնդելով, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր որբ երեխային սոված է թողել: Ըստ բողոքավորի, վերջինս քաղաքապետ դառնալուն պես իրեն ազատել է աշխատանքից:

«Ասում էր բոլոր մասնագետ կադրերին չեմ ազատի աշխատանքից, նրանք պետք է մնան աշխատեն, թոշակառուներին կկրճատենք, բա ինչո՞ ւ ես մանկապարտեզում թոշակառու պահում, ով ստանում է դրույքից ավել: Իմ տնօրենը` մանկապարտեզի վարիչը՝ 67 տարեկան Հասմիկ Մանուկյանը իրավունք ունի աշխատելո՞ւ, ես` չէ՞, ես որբ եմ պահում: Բա դու քաղաքապե՞տ ես , հնարավոր չէ՞ էդ թոշակառուի մի դրույքը կիսեիր դարձնեիր կես դրույք, որ ես էլ գործազուրկ չնստեի: Ո՞ւմ հաշվին ես նոր բաժիններ բացում քաղաքապետարանում, իմ նմաններին կրճատելու հաշվի՞ն»- զայրացած ասում էր տիկինը:

Նա պնդում էր, որ ինքը սկզբում`2008 թվականին, մանկապարտեզում աշխատանքի է ընդունվել որպես դերձակ, այնուհետ իրեն դաստիարակի հաստիք են տվել, տարիֆիկացիայում ու սանիտարական գրքույկում գրված էր, որ նա իրոք դաստիարակչուհի է, իսկ աշխատանքային գրքույկում ձևակերպված էր որպես հավաքարար: Նրան փաստորեն աշխատանքից ազատել են որպես հավաքարարի և առանց ազատման հրամանագրի:

Ըստ Ֆլորա Սարգսյանի, ինքը այնտեղ դաստիարակչուհի է աշխատել կես դրույքով ` 31 հազար 600 դրամ աշխատավարձով, միչդեռ հավաքարարը ստացել է 43 հազար դրամ աշխատավարձ: Սամվել Բալասանյանի քաղաքապետ դառնալուն պես տիկնոջը ազատել են` ուռճացված ու ապօրինի հաստիք լինելու պատճառաբանությամբ:

Նա դիմել էր դատարան, սակայն դատարանը չի վերականգնել հին գործին, վճռել է նախակրթարանի տնօրինությունից «սկսած 14.03.2013թ-ից մինչև սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելը հօգուտ Ֆլորա Սարգսյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի հատուցման գումար ` ամսական 76.500 ՀՀ դրամի չափով»:

Տիկինը ասուլիսի ժամանակ լաց էր լինում: Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե հանդիպե՞լ է Գյումրու քաղաքապետ պարոն Բալասանյանին, խոսե՞լ է նրա հետ այս թեմայով : «Այո, մտել եմ նրա մոտ, ու գիտե՞ք ինչ պատասխան եմ ստացել: Ասել եմ, որ որբ եմ պահում, որբս սոված է , ի՞նչ պետք է անեմ պարոն Բալասանյան «Ձեզ խնդրում եմ, որ իմ աշխատանքը վերականգնեք, ասում է` որբդ սոված է, թող էլի սոված մնա մինչև մրցույթներ կազմակերպեն, կգաս էստեղ մրցույթներին կմասնակցես, որ անցար՝ կաշխատես, որ չանցար` ես ի՞նչ անեմ: Բալասանյան, դու, որ «Երևանյան Հայուհի» միջոցառման փողերով հովանավոր ես լինում, էդ ո՞ւմ փողերով: Իմ նմաններին աշխատանքից ես հեռացնում , որ նրանց հովանավոր լինե՞ս, դե որ էդքան ֆինանս ունես, իմ նման կրճատվողներին պահի:Կրթության բաժնի պետ Նախշքարյանն էլ ասում է`մի մտածի, մենակ դու չես, 66 հոգի քո նման կրճատվել են: էդ 66 հոգուն աշխատանքից հեռացրե՞լ ես, որ «Երևանյան հայուհուն» հովանավոր լինե՞ս: Ինձ էլ ասում է` շանտաժիստ աղջիկ ես, ձեռքը բերանս է մտցնում:Դա ի՞նչ ասելու բան է, թե թող որբը սոված մնա, թող Բալասանյան` դու սոված մնաս: Միգուցե հարգելիներս, Բալասանյանը ժխտի, որ ես այս հարցով իր մոտ եղել եմ, նրանց մոտ եղել է նաև կամերա, եթե պտի ժխտի, դուք պահանջեք ու նայեք, թե ո՞նց է խոսել իմ հետ` ձեռքը բերանս տանելով»:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը «Ի պատասխան«Ասպարեզ» ակումբում 09.04.2013թ- ին քաղաքացի Ֆլորա Սարգսյանի կողմից քաղաքապետի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքների և խեղաթյուրված փաստերի» պարզաբանմամբ, ներկայացրեց 27.03.2013թ -ի քաղաքացիների և Սամվել Բալասանյանի միջև կայացած հադիպման տեսագրությունից հատված: (Դիտեք ստորև) : Ի դեպ տիկինը նաև մի քանի այլ հայտարարություններ արեց մանկապարտեզում կատարվող «մութ գործերի» մասին , մասնավորապես ասաց, որ մանկապարտեզի վարիչը դաստիարակչուհի է պահել, ով Հայաստանում չի գտնվել: Այս թեմային ` մանկապարտեզի տնօրենի ու Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Արմեն Նախշքարյանի պարզաբանմամբ , կանդրադառնանք ավելի ուշ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Արտո Աբրահամյան says:

    Այս նյութը դիտելուց հետո, ում պարզ չի դառնում, որ երբ Բալասանյանը տոնը բարձրացնում է, նյութը ավարտվում է:Մոնտաժ, մոնտաժ, մինչև վերջ:

  2. Armen says:

    Վայ Ֆլոր ջան դու ես?))) Կյանքս էս ինչ գործերի մեջ ես, էլի հին գործի ես?)

  3. Կարապետ says:

    Այ աղջիկը ոնց որ հատուկ հրահրված լինի, որպեսզի Բալասանյանի դեմ բան խոսի: Վիդեոն նայեցի, քաղաքապետը նորմալ, շնորքով պատասխանել ու ճանապարհել է

  4. Արմեն says:

    Ծո ըսիգ Ֆլորան է)) Բարև կյանքս

  5. Armenuhi says:

    Անձամբ ես դիմել եմ այդ մանկապարտեզի տնօրեին և խնդրել, որպեսզի այս աղջիկը մեր երեխու հետ հանկարծ գործ չունենա

  6. Կարինե says:

    Սկսվեց հարձակումը մարդու վրա, որը ՛՛Առավոտը՛՛ պետք է , որ թույլ չտար՝ ելնելով իր հռչակած կաննոներից:Բալասանյանի ժողովուրդը ջղաձգումների մեջ է, և փորձելու են աղջկա պատվի հետ խաղալ, որպեսզի իրենց անօրինություններից շեղի մարդկանց:Բա այս աղջկա պատմությունը հո առաջինն ու վերջինը չէ՝ 2 օր առաջ ևս 3 հոգու ազատել են քաղաքապետարանից: Ամոթ է, ձեր քոմենթները ձեզ նման բարոյազուրկ են, ով չի հասկանում , որ փորձելու եք իր իրավունքները պաշտպանող աղջկան նսեմացնել : Դուխ ունեք էդքան, գնացեք Բալասանյանին ասեք.էս ինչ գաղութ ես դարձրել քաղաքը: Չունեք ու չեք էլ ունենալու, որովհետև դուք գյումրեցիներ չեք, ավելի ճիշտ մի հոի է գրում այս ամենը մի քանիսի անունից:Իսկ Արմինե անունով տիկինը ՛՛ծախեց՛՛ ինքն իրեն: Ֆլորան, որին, ի դեպ, չեմ ճանաչում, ուղղակի ընթերցող եմ, ըստ վերևում գրվածի, աշխատել է հավաքարար:Իսկ հավաքարարի հետ ձեր երեխան, Արմինե ջան, ինչ գործ կարող էր ունենալ և շփվել:Դուք ձեզ ՛՛վառում եք՛՛՝ապացուցելով, որ հրահանված գրում եք Բալասանյանի պատվերով:Գիտեք, ես նման քոմենթներին, որոնք վերևում գրված են, միշտ դեմ եմ եղել, եթե դրանք որևէ բովանդային մաս չեն ունեցել, ու դրա միայն դրա միայն արձագանքեցի:

  7. Կարմեն says:

    Շատ ճիշտ է գրված՝ ՛՛տեսագրությունից հատված՛՛, որովհետև ամբողջ տեսագրությունը , երևի, այլ իրողություն կբացահայտեր:Ու պարզ էլ է, որ հաստատ աղջկա ասած խոսքերը կապված Բալասանյանի կողմից իրեն ուղղված վիրավորական արտահայտություններիի հետ, չէին կարող տեղ գտնել մոնտաժված տարբերակում:Դե իհարկե, թափանցիկ աշխատող կառույց է քաղաքապետարանը ու ամեն ինչ բաց է , օրինակ, կրթության ոլորտի մի շարք աշխատողների, կամ հենց քաղաքապետարանի նախկին աշխատողների՝այդ թվում հավաքարարների ու վարորդների կրճատման հիմքերը:Ամոթ է, Գյումրու փողոցների թոզը , որ հավաքեք ու փչեք մարդկանց աչքերին, չի բավարարի ձեր ստերի թաքցնելու համար:Սիրելի լրագրողներ, այդ շենքում այժմ աշխատող ոչ մի չինովնիկի խոսքի մի հավատացեք:Նրանք ստախոսության օլիմպիական չեմպիոններ են:

  8. Maxim says:

    Խոսք չես գտնում ասելու, թե որքան մարդ պետք է դաժան լինի, որ ասի թող որբը սոված մնա
    մինչև անորոշություն, և այդ մարդուց է կախված հազարավոր ճակատագրեր: Աստված իմ, ո՞րն է
    այդ մարդկանց մեղքը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930