Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը՝ իր գործած մեղքերի մասին

Ապրիլ 10,2013 17:58

Վարչապետը Զարուհի Փոստանջյանին շնորհակալություն է հայտնում՝ նրբազգաց լինելու համար

Այսօր ԱԺ-ում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետից հետաքրքրվեց.. «Հարգելի Տիգրան Սարգսյան, երեկ մի պահ ձեզ տեսա, շատ տխուր, մտահոգ էր ձեր արտահայտությունը: Այդ մտահոգությունը ձեզ տանջո՞ւմ է, երբ դուք հրաժեշտ եք տալիս մի կառավարության, որը թողել է 35 տոկոս աղքատություն, հազարավոր երեխաներ քաղցած են, 39 տոկոս պաշտոնապես կա ստվեր, կան Մադրիդյան սկզբունքներ, որով մեր հայրենիքի մի մասը համամիտ եք հանձնել թշամուն: Կան հայ-թուրքական արձանագրություններ: Այս մտահոգությունը եւ մեղքը ձեզ տանջո՞ւմ է, թե՞ ոչ: Այս մեղքի զգացումով դուք արդյո՞ք տառապում եք եւ հանձնում եք կառավարությունը, հրաժեշտ եք տալիս: Մեղքի զգացումն արդյո՞ք կիսում են ձեր կառավարության անդաները, թե՞ ոչ»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Շնորհակալություն ձեր հարցի համար եւ ձեր մտահոգությունների համար, քանի որ ձեզ մշտապես մտահոգում է, թե մենք ինչ զգացողություններով ենք ապրում, ինչի համար ենք ապրում, ինչի համար ենք տառապում, ի՞նչ մեղք ենք գործում, ո՞ր մեղքի համար ենք մենք վատ զգում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այդքան նրբազգաց եք: Պիտի խնդրեմ ձեզ, որ նաեւ ձեր քաղաքական  կեցվածքում այդ նրբերանգները, այդպիսի մարդկային վերաբերմունքը պահպանվի, որովհետեւ դա հանրությանն է պետք, որ չքարոզվի չարություն մեր երկրում»:

Այսպիսի նախաբանից հետո վարչապետն անդրադարձավ գործած «մեղքերին». «Իհարկե, բազմաթիվ բացթողումներ, սխալներ եղել են այս տարիների ընթացքում: Կարծում եմ կհամաձայնեք, որ չի սխալվում այն մարդը, որը ոչինչ բան չի անում: Բազմաթիվ սխալների համար իհարկե մենք ունենք այդ մեղքի զգացում, որը բնորոշ է ընդհանրապես նորմալ մարդուն: Ավելի մեծ համարձակություն է պահանջվում, որ մարդը կարողանա իր սեփական մեղքերը բացահայտի, տեսնի եւ դա երաշխիք կլինի, որ նա էլ սխալներ չի գործի: Ձեր գնահատականների հետ անցած տարիներին կատարված աշխատանքի մասին համաձայն չեմ եւ չեմ կիսում ձեր տեսակետները: Նաեւ դա դեմոկրատական հասարակության կարեւորագույն ատրիբուտներից է: Դուք ունեք  հնարավորություն ձեր կարծիքը հնչեցնել, ես էլ ունեմ հնարավորություն այդ կարծիքին չհամաձայնվել: Իհարկե, պատմությունն ամեն ինչի գնահատականը կտա»:

Զարուհի Փոստանջյանը ճշտեց՝ «օրինակ ի՞նչ պետք է անեիք, որ չեք արել, որ չգրանցվեր 36 տոկոս աղքատություն, որ 200 հազարից ավելի մարդ Հայաստանից չարտագաղթեր: Սրանք խոսում են ձախողման մասին: Ես չեմ ուրախանում, որ մենք ձախողել ենք: Սա մեր պատմությունն է, եւ 5 տարի հայ ժողովուրդն է ձախողել»:

Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Չեմ համաձայնում, որ մենք ձախողել ենք, մենք արել ենք առավելագույնը, որպեսզի կարողանանք երկրում առկա բացասական երեւույթները մեղմել: Մեր հիմնական թերացումներից մեկը կայանում է նրանում, որ չենք կարողացել ձեզ հետ գալ համաձայնության, թե որոնք են այդ պրոբլեմների բուն պատճառները: Եվ այստեղ է, որ մեր քաղաքական ընկալումները էապես տարբերվում են: Մենք չենք կարողացել ընդդիմությանը համոզել, որ մեր ախտորոշումներն ավելի մոտ են, քան ձերը: Մենք պարտավոր ենք առաջնորդվել այն գնահատականներով, որ տալիս է մեր ընտրողը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Խաչիկ says:

    Մեծարգո պարոն նախկին,հուսով եմ ոչ նաև ապագա վարչապետ,տրամաբանորեն,իհարկե դուք պարտավոր էիք առաջնորդվել ընտրողների գնահատականներով,բայց չէ որ ձեզ չեն ընտրել,դուք ընտրակեղծիքներով եք գրավել իշխանությունը և երկիրը տարել եք դեպի անվերապահ կործանման,իսկ ժողովրդին “աքսորել” …

  2. Maxim says:

    Մարդ, ինչքան իր ազգը պետք է ատի, որ նման հեգնանքով մեկնաբանի իր դավաճանությունը:

  3. Ցավալի է, որ երկրի 3-րդ դեմքը սահմանափակվում է ընդհանուր ֆրազներով` ըստ էության ոչինչ չասելով: Չէ,”որ կառավարության գերխնդիրները բազում են, այդ թվում նաև համաճարակ դարձաց համատարած սեփականության իրավունքի խայտառակ խախտումները, որոնց լուծումըչի տրվում կանխամտածված կերպով: Մի”թե, ՀՀ վարչապետը տեղյակ չէ իր ենթակառույցների արխիվներում տասնյակ տարիներ շրջանառվող, Սովետի ժամանակվանից գալացող ու դրանք համալրվող կեղծիքների մասին, որոնք հիմք են դառնում մարդկանց կենսատարածքներից զրկելու գործընթացում: – Չի կարող տեղյակ չլինել,քանի որ բազմաթիվ բողոքներ է ստանում կառավարությունը վերադասության կարգով: Մարդիք, մինջև վերջինիս դիմելը,հասկանալի է, որ իրենց խնդիրներին լուծում չստանալով, դիմում են հենց իրեն` վարչապետին: Իսկ նա` տեղում լուծում տալու փոխարեն, ուղարկում է իր ենթակառույցներին, որոնցիծ բողոքում են: Ո”րտեղ է տրամաբանությունը: Քա”նի տարի շարունակ կարելի է ոտնահարել մարդու հիմական իրավունքները: Ի”նչ իրավունքով է կառավարության ենթակառույց`կադաստր կոչվածը, տնօրինում, կոնկրետ, իմ անշարժ գույքը, կեղծված փաստաթղթերին ավելացնելով նորոնոր կեղծիքներ ու իմ տունը բնակեցնելով օտար մարդկանցով: Տուն գողանալը ի”նչերևույթ է, ուղեղումս տեղ չի անում: Միգուցե` վարչապետը ինձ, ճարտարապետիս, մատչելիորեն կբացատրի” այդ երևույթը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930