Ջորջիա նահանգի Նորքրոս քաղաքի «Վարգաս և Հարբին» պատկերասրահում կցուցադրվի հայազգի նկարչի «Վենետիկի երանգները» ցուցահանդեսը: Գրում է «Փեթչ» լրատվականը:
Ցուցահանդեսում կներկայացվեն 81-ամյա Արմանդ Մ-ի իմպրեսիոնիստական գործերը:
Լրատվականը գրում է, որ աշխարհահռչակ նկարիչը, օգտագործելով յուղանկարչության տեխնիկան, անտիկ մեթոդները համակցում է ժամանակակից իմպրեսիոնիզմին՝ կերտելով անցյալի և ներկայի յուրահատուկ խառնուրդ, ինչը հազվագյուտ երևույթ է այսօրվա արվեստում:
Արմեն Մումջյանը, որը արվեստի աշխարհում հայտնի է Արմանդ Մ անունով, նկարչությամբ է զբաղվում 4 տարեկանից: Մուջմյանը սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում, բարձրագույն կրթությունը նույնպես ստացել է Փարիզում: 1976թ. տեղափոխվել է ԱՄՆ, դարձել քաղաքացի ու իրեն նվիրել յուղանկարչությանը:
Կարդացեք նաև
«Վենետիկի երանգները» ցուցահանդեսը կբացվի ապրիլի 27-ին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ