Լրահոս
Օրվա լրահոսը

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողերի նշանակությունը կփոխեն

Ապրիլ 10,2013 17:50

«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքների գույ­քային իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կառավարությանը որոշման նախագիծ է ներկայացրել` ակնկալելով  2013 թվականի պետական բյուջեի իրենց մասով` լրացումներ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի վաղվա օրակարգից:

Համաձայն նախագծի, պետք է տրվի «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագիրը, հաստատվի հատակագիծը, տարածքի չափը եւ փոփոխվի հողերի նպատակային նշանակությունը: «Գույ­քային իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար անհրաժեշտ է վճարել կադաստրային չափագրման պետական տուրքերը»,-նախագծի անհրաժեշտությունը հիմնավորել է պարոն Հարությունյանը:

Այս փոփոխությունները նախատեսված են ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի թիվ 1151-Ն որոշմամբ:

Նախարարի ներկայացրած նախագծի վերաբերյալ ֆինանսների նախարարությունը  որեւէ առարկություն չի հայտնել :

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930