Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ-ի հետ DCFTA համաձայնագրով կվերանա՞ն մենաշնորհները

Ապրիլ 10,2013 17:29

Այսօր ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստան-Եվրամիություն տնտեսական հարաբերություններ. խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ազդեցությունը երկկողմանի առևտրային կապերի վրա» թեմայով հետազոտության շնորհանդեսը: Երկլեզվանի հետազոտությունը բաղկացած է հինգ գլուխներից, որոնք վերաբերվում են պետական կառավարման համակարգի բարեփոխումներին եւ գործարար միջավայրին, Հայաստանի եւ Եվրամիության երկրների առեւտրային կապերին եւ եւս երեք ոլորտներին:

Aravot.am-ի հետ զրույցում գրքի համահեղինակ, տնտեսական գիտությունների թեկնածու Դիանա Գալոյանը նշեց, որ 1000 տպաքանակ ունեցող ուսումնասիրությունը տրամադրվելու է բուհերի գրադարաններին, ինչպես նաեւ էկոնոմիկայի նախարարությանը:

Տիկին Գալոյանը կարծում է, որ Հայաստան-ԵՄ առեւտրային հարաբերությունների մեջ մաքսատուրքերը չէ, որ ամենամեծ խոչընդոտն են:

«Այստեղ խնդիրն ավելի ներտնտեսական է: Մենք խնդիր ունենք զարգացնելու մեր արտադրական, արտահանման ներուժը: Դեռ տեխնիկական այնքան խնդիրներ ունենք»,-նշեց տնտեսագետը՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ քաղաքացին միանգամից չի զգա համաձայնագրի դրական ազդեցությունը:

Տիկին Գալոյանի խոսքով, շատ տնտեսվարող սուբյեկտներ հնարավորություն չեն ունենա մուտք գործել Եվրամիության լայն հնարավորություններ ընձեռող շուկա, որովհետեւ ուղղակի չեն կարողանա ապահովել ԵՄ կողմից հաստատված չափանիշներին:

«Այսօր էլ Եվրոպան սննդամթերքի համար այնպիսի ստանդարտներ ունի, որ դրանց դժվար է համապատասխանել»,- ասաց տնտեսական գիտությունների թեկնածուն՝ միանգամայն նորմալ համարելով նման խիստ չափորոշիչները:

«Եթե ինտեգրվում ենք, պետք է այնպիսի արտադրանք թողարկենք, որ մրցունակ լինի»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շնորհիվ Հայաստանի ներքին շուկայում կհաստատվի առողջ մրցակցային միջավայր, որը կվերացնի մենաշնորհները:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930