Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունեն Ավետիք Իսահակյանը, սեքսապաթոլոգն ու «Կռունկ» ավիաընկերությունը (Տեսանյութ)

Ապրիլ 10,2013 17:25

«Մի անգամ Ավետիք Իսահակյանը գնում ա սեքսապաթոլոգի մոտ ու ասում` բժիշկ ես այլեւս տղամարդ չեմ: Բժիշկը հարցնում ա` քանի՞ տարեկան ես, Իսահակյանն ասում ա` 75: Բժիշկն էլ ասում ա` դե հերիք ա էլի: «Բա Դեմիրճյանը 85 տարեկան ա, գլուխ ա գովում, թե սաղ օրը աղջիկների հետ ա, ասում ա Իսահակյանը: Բժիշկն էլ հարցնում ա` ով ա տենց բան ասում, վարպետն էլ պատասխանում ա` ինքը: Է, դու էլ ասա»,-Aravot.am-ին այս անեկդոտը պատմեց քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը, երբ մենք նրան հարցրեցինք, որ ավիացիոն շուկա փորձում է մուտք գործել «Կռունկ» ընկերությունը, որը պետռեգիստրում արդեն գրանցված է եւ վստահեցնում է, որ 2 անգամ էժան ծառայություններ է մատուցելու: Հետո պարոն Պետրոսյանը հավելեց` «Ես էլ ասում եմ` մի հատ «Նապալեոն» ավիաընկերություն եմ ստեղծել, ինձ սփյուռքից փող են խոստացել, թռիչքներ եմ կազմակերպելու, 5 միլիարդ փող են ուղարկելու: Է թող ասեն»:

Այսօր Շահեն Պետրոսյանը «Մեդիա կենտրոնում» հայտարարել էր, որ «Հայկական ավիաուղիները» արհեստական են սնանկացրել:

Aravot.am-ը պարոն Պետրոսյանից հետաքրքրվեց` արհեստական սնանկացումը տնտեսական հանցագործություն է, ինչո՞ւ այն ժամանակ ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց. «Այ հենց աուդիտ պետք է արվի եւ պարզվի, քրեական պատասխանատվությունը: Ես կարծում եմ միջազգային աուդիտորական կազմակերպություն պիտի հրավիրվի»: Մեր այն հարցին, արդոք աուդիտորական կազմակերպությանը քաղավիացիան պետք է հրավիրի, պարոն Պետրոսյանն ասաց` այո:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե եթե «Հայկական ավիաուղիներին» արհեստականորեն սնանկացրին, հնարավո՞ր է «Արմավիային էլ» նույն օրը գցեն, քանի որ շրջանառվում է, որ «Արմավիան» ցանկանում է ձեռք բերել  Գագիկ Ծառուկյանը, քաղավիացիայի նախկին պետն ասաց. «Եթե առաջինի դեպքում արհեստական է, չե՞ք կարծում որ այս դեպքում էլ `«Ես չգիտեմ` սա արհեստական է, թե` ինքնըստինքյան: Մի հատ կրպակ, որ ստեղ սնանկանում է, անմիջապես վրա են տալիս բոլորը` հարկային, ԴԱՀԿ, ինչ հնարավոր է՝ պոկեն տանեն: Հիմա եթե ոչնչացավ «Արմավիան», իրա հետեւից շղթայական ռեակցիա է տանելու, հետքեր են լինելու, ինչ որ կազմակերպություններ կան, որ վարկեր են վերցրել եւ կազմակերպություններ՝ ինչ որ բան են մատակարարել, այդ կազմակերպություններն էլ են վարի գնալու ու փողը չեն ստանալու: Ես հասկանում եմ, որ կարող ա կիսում են 2 մասի, դրա տոկոսի մասը թողնում մի տեղ, առողջ մասի հիման վրա կազմակերպում են մի ուրիշ կազմակերպություն: Հիմա արհեստական է արվել, թե ոչ, դա չէ էականը, իշխանությունը լռում է, ոլորտի ոչնչացման վերաբերյալ իշխանությունը ոչինչ չի անում, ոչինչ չի ասում»:

Պարոն Պետրոսյանը մի առիթով նաեւ հայտարարել էր, որ «Արմավիայի» պարտքերը պետությունն է վճարելու, իսկ քաղավիացիայի գլխավոր վարչությունից Aravot.am-ին վստահեցրել են, որ կառավարությունը «Արմավիայի» պարտքերի մասով ոչ մի պարտականություն չունի: Մենք պարոն Պետրոսյանից հետաքրքրվեցինք, միթե՞ քաղավիացիան ստում է, եւ արդյոք պարոն Պետրոսյանը որեւէ տեղեկություն ունի, որ «Արմավիայի» պարտքերը պետությունը պետք է վճարի: «Միկան տնվորի կարգավիճակով էր, Ռոսաէրոնավիգացիայի պարտքերը պետությունը պիտի վճարի: Բաղդասարովը ակտիվ չունի, ոչինչ չունի, որ վաճառի ու պարտքերը փակի: Ես չգիտեմ կա՞, թե չկա պարտավորություն, չգիտեմ` ստո՞ւմ են, թե` տեղյակ չեն: Ձեւն այսպես է` ախպեր, ես քեզ թույլ չեմ տալիս չվերթներ անես, մի քանի անգամ Ռոսաէրոնավիգացիան արգելել ա, որ թռչի, հետո «Արմավիան» շարունակել է, իսկ երաշխավորը եղել է քաղավիացիան, ասել է` ես երաշխավոր եմ, որ էս մարդը քո պարտքը կտա, հակառակ դեպքում չվերթները թույլ չէին տա: Կամ, եթե գնա մի տեղ նստի, քո օդանավը ձեր-բա-կա-լե-լու են, բայց, քանի որ էդ օդանավը իրանը չի, սեփական չէ, լիզինգով է, չի կարա ձերբակալի, այն ընկերությանն է, ում կողմից լիզինգ ա վերցրել: Միկայի համար ոչ մի բան, ինքը ոչ մի սեփականություն ստեղ չունի, փողերը լվում է, տանում է դրսում է մի բան անում, օտար երկրներում սեփականություն ձեռք բերելու համար (խմբ. Նկատի ունի Բրատիսլավայում Բաղդասարովի ավիաընկերություն հիմնելը)»:

Մեր այն հարցին էլ` «Արմավիայի» առողջացման հեռանկար տեսնո՞ւմ է, պարոն Պետրոսյանն ասաց՝ մարդիկ վախենում են այդ անունից, դեռեւս 2005-ին Սոչիում տեղի ունեցած ավիավթարից հետո:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տ says:

    Հայկական ավիացիայի՝ ասել է թե օդագնացության քայքայման կարկառուն դեմքերից է նաեւ Շահեն Պետրոսյանը: Ու ինչո՞ւ հանկարծ բուսնեց:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930