Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունների իրական դեմքը»

Ապրիլ 10,2013 16:50

Րաֆֆի Հովհաննիսյանն ու հասարակությունը իրար հասկանալու խնդիր ունեն: Հետեւելով վերջին զարգացումներին՝ հատկապես երեկվա միջադեպերին, այս եզրակացությանն է հանգել քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

«Կա մի չհաղթահարված խոչընդոտ, որպեսզի հասկանան, ով ինչ է ուզում ի վերջո, պրոցեսն ուր է գնում եւ ինչ արդյունք կարելի է դրանից ակնկալել»,- «Ա1+»-ին ասաց նա։

Քաղաքագետի կարծիքով՝ քաղաքական գործընթացները զարգանում են իրականությունից կտրված եւ ադեկվատ քայլեր չեն նշմարվում։

Ի տարբերություն Ռուբեն Մեհրաբյանի՝ քաղաքագետ Էդգար Վարդանյանը հստակ տեսնում է պայքարի փիլիսոփայության ուրվագիծը. «Դա խաղաղ քաղաքացիական անհնազանդությունն է, սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչ գործիքակազմ է ենթադրում»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ապրիլի 9-ին իշխանավորները ՊԱՐԶ կերպով ցույց տվեցին, թե (քաղաքապես) ինչ ԱՆԽԵԼՔ են ու կարճատես: Այսպիսի ԱՆԽԵԼՔ ու ժողովրդից կտրված/վախեցող իշխանություն երկար կյանք չի կարող ունենալ: Րաֆֆու և Ա.Մարտիրոսյանի վրա ֆիզիկապես հարձակվելով այս 2-ին դարձրին ՍԻՆՎՈԼ,որը շարժումը ավելի է ուժեղացնելու: Բավականին հնարավոր է նաև, որ մի որոշ մասը անցնի ընդհատակյա զինյալ պայքարի.այսինքն` քաղաքացիական պատերազմ (գերիլյա պատերազմ-guerilla war)- օլիգարխային կլանի և իրենց ախրանիկ «ոստիկանության» դեմ: Րաֆֆին ապրիլի 9-ին ոչ մի էական սխալ չարեց.ալտերնատիվը անմեղ զոհեր կլինեին: 14 շարք սպեցնազի դեմ անզեն մարդկանց հանելը սխալ քայլ է: Ապրիլի 9-ին հաղթեց ժողովուրդը,որովհետև ՈՏՔԻ ՎՐԱ էր. մնացածը ծախու «վերլուծաբանների» օրվա հացի գինն է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930