Բելգիայի Անտվերպեն քաղաքի հայկական եկեղեցում կիրակի օրը տհաճ միջադեպ է եղել. պատարագի ժամանակ բախվել են երկու հայ հոգեւորական՝ Քրիստափոր սարկավագ Ֆրունջյանն (լուսանկարում) ու Կարո սարկավագը: Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում Քրիստափոր սարկավագը հայտնեց, որ Կարո սարկավագը նույնիսկ փորձել է ձեռք բարձրացնել իր վրա, ինչը կանխել է քահանաներից մեկը:
Մեր զրուցակիցը նշեց, որ տեղի եկեղեցում հոգեւոր օջախին ոչ հարիր բարքեր են գործում, ինչի մասին քանիցս ահազանգել է Հայ եկեղեցու Բելգիայի հայրապետական պատվիրակի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանին, սակայն վերջինս, սարկավագի ասելով, խնդիրն անտարբերության է մատնել:
Մանրամասները՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Կներեք, բայց Պատարագը գրվում է մեծատառ և Սուրբ բառով: