Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը պարզելու է «հաստավիզ» ոստիկանի ինքնությունը

Ապրիլ 10,2013 16:14

«Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանը պատրաստվում է պարզել այն ոստիկանի ինքնությունը, ով երեկ իրեն փորձել է բերման ենթարկել`պատճառաբանելով, թե հարբած է:

Մեզ հետ զրույցում` անդրադառնալով երեկվա բախումներին, պատմեց, թե ինչպես են իրեն ոստիկանները` երկու թեւերից բռնած, գցել մայթ, այնտեղից էլ երկու ոստիկան տեղափոխել:

Պարոն Սաֆարյանի պատմելով, ինքը եւ մի քանի այլ ժառանգականներ ընդամենը շրջափակել էին Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջը` Արմենուհի Հովհաննիսյանին՝ նրա անվտանգությունն ապահովելու համար:

Պարոն Սաֆարյանը պատմեց, որ երեկ՝ հրմշտոցի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի անդամներից մեկը` ԱՄՆ քաղաքացի, որը իր հետ կրկին տիկին Հովհաննիսյանի անվտանգությունն էր ապահովում, իրեն ու եւս մեկ երիտասարդի բերման ենթարկեցին կեղծ մեղադրանքով. «Կփորձենք պարզել «հաստավիզ» ոստիկանների ինքնությունը, մեր կողմից պատասխան քայլը կլինի»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հաստավիզ ոստիկանների ինքնությունը պարզել հեշտ չի լինի, քանի որ,՝ հարյուրը չի, ոչ էլ հազարը:
    Դեմքի արտահայտություններով,՝ կարծես նույն բոստանից դուրս քաշած անլվա բազուկներ լինեն,
    որոնք ռոբոտի նման կարող են միայն ձեռնափայտերով հարվածել՝ կին լինի, տղամարդ, թե՛ երեխա:
    Բնականաբար նմանները պետք է պաշտպանեն հանցախմբին: Նորմալ մարդը իրեն, ոնց թույլ կտա՝
    հանուն լի տաշտակից լափած թափոններից օգտվելու, նման գազանություն անի: Երևի իրենց անուն
    ազգանունները առանց տառասխալի չկարողանան գրել, բայց մարդկանց ծեծի ենթարկելով կարգի են
    հրավիրում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930