Լրահոս
Օրվա լրահոսը

Սնանկացած «Հայկական ավիաուղիները» 10 միլիոն դոլար շահույթ է ունեցել (Տեսանյութ)

Ապրիլ 10,2013 16:10

«Հայկական ավիաուղիները»  մենաշնորհով տալ «Արմավիային», դա լրիվ արկածախնդրություն էր, դա մեր ժամանակ թղթի վրա գրված ավիաընկերություններից էր, որը ոչ ակտիվ ուներ, ոչ մի բան: Իսկ մենաշնորհի հետեւանքները այսպիսին պիտի լինեին»,-Այսօր «Մեդիա կենտրոնում» նման կարծիք հայտնեց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:

Նրա բնութագրմամբ, այն ինչ մի ժամանակ կատարվեց «Արմավիայի» հետ, սարսափելի էր. «Սկզբում «Արմավիան» տվել են «Սիբիրին», հետո «Սիբիրից վերագնել: Հսկիչ փաթեթը ոչ թե «Սիբիրին» է պատկանել, այլ ավիաընկերության տիրոջ կնոջ միջոցներն են եղել: Գործունեությունը նորմալ էր ընթանում, մեկ էլ հանկարծ մի հատ հարկային պարտավորություն է գալիս, ավելին՝ քան ընկերությունը ներդրել էր «Արմավիան» զարգացնելու համար»: Պարոն Պետրոսյանի կարծիքով «Արմավիայի» այսօրվա հավանական սնանկության պատճառը մենաշնորհն էր եւ մենեջմենթը:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Հանրային խորհրդի օդային տրանսպորտի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը, որը ժամանակին եւս աշխատել է քաղաքացիական ավիացիայում եւ մի փոքր շրջան էլ` պարոն Պետրոսյանի հետ, ակնարկեց, որ քաղավիացիայում եւ «Արմավիայում» առկա  խնդիրների համար մեղավոր է նաեւ պարոն Պետրոսյանը. «Իմ դաստիարակությունը չի ներում, որ ես տարիքով ավելի մեծ մարդուն բան ասեմ, բայց կան դեպքեր, որ մարդն իրավունք չունի ներկայացնի որեւէ դատողություն, որ դա ճի՞շտ է եղել, թե՞ սխալ: Մենք բոլորս էլ հիշում ենք ինչ վիճակում է եղել 98-ին ավիացիան, Մարսում չի եղել, Հայաստանում է եղել, մենք լավ հիշում ենք ինչ բարեփոխումներ են եղել, չակերտավոր ասած` լավ: Դա անկման սկիզբն էր, որն ուղղակի երկարեց, հասավ մինչեւ այսօր, որովհետեւ, սովետական այն ավիացիան, որ ստացավ 90 ականներին Հայաստանը, հզոր հիմնարկ էր եւ Դմիտրի Ադբաշյանն էր ղեկավարում, որը ԽՍՀՄ մասշտաբի լավ մասնագետ էր»:

Հանրային խորհրդի ներկայացուցչի այս ակնարկին ի պատասխան, պարոն Պետրոսյանն էլ ասաց. « Ես մի քիչ առաջ խոսում էի փաստերով, կարող եմ ասել` «Արաքս» ավիաընկերությունը, «Հայկական ավիաուղիները» եւ օդանավակայանը եւ վառելիքային ընկերությունը աշխատել են բարձր եկամտաբերությամբ, այն աստիճան, որ «Հայկական ավիաուղիները» ունեցել է 10 միլիոնի շահույթ: Եվ ի՞նչ եղավ, նույն պրոֆեսիոնալ մարդիկ..նույն այդ Ադբաշյանին ես գործից հանել եմ նապաստակ տեղափոխելու համար Մոսկվա-Երեւան չվերթով: Բայց ոչ մի քրեական գործ  թույլ չեմ տվել, հարգարժան մարդ ա: Հիմա, որ Ադբաշյանի գովքն ա գնում, չի կարելի տենց բաներ»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝  կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանն էլ կարծիք հայտնեց, որ մեր երկրի ռազմավարական բոլոր ուղղությունները սկսել էն քանդվել դեռեւս 1991 թվականից. «Երկաթգիծ, ներքին տրանսպորտային համակարգ, քիմիական արդյունաբերութունը, էլեկտրոնիկան: Ավիացիան մեզ համար «դարոգա ժիզնի է», զարմանում եմ, որ անգամ այն հարցում որտեղ բոլորն էին շահագրգռված, նրանք ովքեր վերեւում էին, նրանք ովքեր ներքեւում էին, վերաբերմունքը նույնն էր`ինչպես եղել է քիմիական արդյունաբերության եւ ավիացիայի դեպքում»:

Պարոն Մեսրոպյանը դժվարացավ ասել, թե ինչ նպատակով է սնանկացվում «Արմավիան», բայց, ըստ փորձագետի, կա մի հատուկ մեխանիզմ, երբ

ուղղակի պետք է ազատվել պարտքերից:

Մանրամասները` տեսանյութում:

Ասուլիսի 3 մասնակիցներն էլ գտնում են, որ ռազմավարական նշանակության նման օբյեկտը  չպետք  է մենաշնորհ լինի, լավ կլինի, որ պետությունն էլ բաժնեմաս ունենա:

Շահեն Պետրոսյանն էլ նկատեց, որ Հայաստանը պետք է ունենա 2 ավիափոխադրող, մեկը` պետական, ընդ որում, ըստ պարոն Պետրոսյանի՝ 50-100 միլիոն դոլար է անհրաժեշտ պետական ավիաընկերություն ունենալու համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930