Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մրցակցությունը նվազել է, ավիատոմսերի գները բարձրացել են

Ապրիլ 10,2013 15:56

Այսօրվա դրությամբ ավիատոմսերի գները մի շարք ուղղություններով շարունակվում են թանկ վաճառվել: Մոտ 10-15 հազար դրամով թանկացել է հատկապես Մոսկվայի տոմսը: Ռուսական ավիաընկերությունների հայաստանյան ներկայացուցչություններն առիթից օգտվելով, որ «Արմավիան» փակվել է եւ մրցակցությունը նվազել է, ավիատոմսերի գները միանգամից բարձրացրել են: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում փաստեցին ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների աշխատակիցները: Հատկապես` թանկացել են այն ուղղությունները, որտեղ մեր երկրից շատ են մեկնում:

Թանկացել են նաեւ Սանկտ Պետերբուրգի, Կրասնոդարի, Եկատերինբուրգի, Տյումենի ուղղություններով տոմսերը: Օրինակ` Կրասնոդարի տոմսը, որն ամիսներ առաջ նույնիսկ 70 հազարով կարելի էր ձեռք բերել, այսօրվա դրությամբ այդ ուղղությամբ ավիատոմսը մայիս ամսվա համար վաճառվում է 102 հազար դրամով, մոտակա օրերի համար Կրասնոդարի տոմսն ավելի թանկ արժե: Տյումենի տոմսը թանկացել է  դրամով: Նովոսիբիրսկի տոմսը միայն մեկ ուղղությունը`153 հազարից դարձել է 203 հազար դրամ:

Տոմսավաճառների կանխատեսումներով՝ շուտով կթանկանան նաեւ Մինվոդիի, Ռոստովի տոմսերը, քանի որ մի շարք ուղղություններով տոմսերը թանկանալուց հետո շատ ուղեւորներ նախընտրում են ոչ թե ուղիղ չվերթով, այլ` տարանցիկ ճանապարհով մեկնել` օրինակ` Մինվոդիով, Ռոստովով:

Նկատենք, որ այս օրերին միջազգային շուկայում ավիավառելիքի թանկացումներ չեն գրանցվել, ինչով, սովորաբար, ավիաընկերությունները պատճառաբանում են ավիատոմսերի թռիչքային թանկացումները: Տոմսերի գների բարձրացման պատճառները պարզելու համար արդեն երկրորդ օրն է՝ ավիաշուկայում ուսումնասիրություն է անում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930