Նա ուսանող է
Տեղեկություններ ունեինք, որ Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ Ա. Բ.-ն դանակահարվել է Երեւանում: Ոստիկանությայն ինտերնետային կայքում այդ մասին տեղեկություն չկա:
Ոստիկանության լրատվական ծառայությունից մեր հարցումին պատասխանեցին, որ նա մարմնական վնասվածքներ է ստացել ապրիլի 8-ին, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում:
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»): Այրումի քաղաքապետարանից տեղեկացանք, որ դանակահարված ուսանողը անչափահաս է, նրա 18 տարին կլրանա այս տարվա մայիսի 17-ին;
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ