Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեկ բախում պետք էր միայն Ռոբերտ Քոչարյանին»

Ապրիլ 10,2013 15:01

Արսեն Խառատյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը հարամելու խնդիր էր դրված

Երեկ՝ ապրիլի 9-ի Բաղրամյանի իրադարձությունների  թեժ կետերում պայքարած կոնֆլիկտոլոգ, ակտիվիստ Արսեն Խառատյանն այսօր «Մեդիա կենտրոնում» այսպիսի կարծիք հայտնեց. «Պրովոկատորներ կային, երբ Բաղրամյանի վրա էինք: Այն մարդիկ էին, ովքեր ուզում էին գնալ բախման՝ ամեն գնով: Ես կարծում եմ, որ հիմա սրան չեմ կենտրոնանալու, որովհետեւ դեռ ամբողջապես չեմ մտածել, բայց կարծում եմ, որ երեկ բախում պետք էր միայն Ռոբերտ Քոչարյանին: Էս երկրում բախում պետք էր միայն Ռոբերտ Քոչարյանին»:

Հարցին՝ իր կողմնակիցներից մա՞րդ եք տեսել՝ Արսեն Խառատյանը պատասխանեց. «Չգիտեմ: Այն իրավիճակում, ինչ մենք երեկ կայինք, իմանալով, որ մարդկանց կարող են ցրել մինչեւ ժամը 12-ը, 1-ը պահելով, հետո այսօր առավոտյան… իմ համոզմունքն այն է, որ ամենաշատը Սերժ Սարգսյանի ինաուգուրացիան հարամելու խնդիր էր դրված, թուլացնելու  խնդիր էր դրված: Ես կարծում եմ, որ եթե վերջնական նպատակին չէր հասցվելու երեկվա շարժման միջոցով, ապա այդ թուլացման միակ շահառուն Ռոբերտ Քոչարյանն էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930