Այսօր խորհրդարանում լրագրողները ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին`ինչո՞ւ երեկ ժողովուրդը բաժանվեց երկու մասի եւ մեկ ուղղությամբ չգնալու մեղավորն ով էր: Փաշինյանն ասաց, որ հարցին պատասխանել չի կարող, որովհետեւ հավաքի վերաբերյալ բոլոր հարցերը որոշում է հավաքի կազմակերպիչը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը հետընտրական իրադարձությունների ակտիվ մասնակիցներից է եւ երեկ մինչեւ Րաֆֆի Հովհաննիսյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ գնում էր Ծիծեռնակաբերդ, նա Բաղրամյան պողոտայում մնացած ժողովրդի կողքին էր:
«Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում ընդունեց, որ եղել է կազմակերպչական թերություն»,- ի պատասխան լրագրողների հարցերի հստակեցրեց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ միշտ էլ ասել է, որ ժողովրդին պետք է ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր, թե ինչ քայլերի հաջորդականությամբ պետք է հասնել խնդրի լուծմանը, բոլոր խոսակցություններն էլ պետք է լինեն հրապարակային`այդպես էլ չպատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերում երեկ կայի՞ն գործողությունների բացակայություն:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի համատեղ այցին Ծիծեռնակաբերդ, լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե արդյո՞ք տարօրինակ չէր նրա աղոթքը: Փաշինյանը հայտարարեց, որ իր համար առհասարակ տարօրինակ է Վլադիմիր Գասպարյանի ներկայությունը Հայաստանի կառավարման համակարգում:
Անդրադառնալով Տիգրան Խզմալյանի հայտարարությանն էլ, թե երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորիս աչքի առջեւ քաղաքական ինքնասպանություն գործեց, Փաշինյանն ասաց. «Ես չեմ ուզում որեւէ դատավճիռ, մահախոսական եւ այս կարգի ժանրում հանդես գամ եւ ավելի շատ կնախընտրեմ արտահայտել կոնկրետ դիրքորոշում, ինչն էլ արել եմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այո’ պետք է գործողությունների հստակ ծրագիր:
Հիմա այդ ծրագրի կարևոր կետը կարող է լինել
ՏԻՄ ընտրություններում ընդդիմության համատեղ հաղթանակը ՀՀԿ/ԲՀԿ/ՕԵԿ – ի նկատմամբ՝ ՀՀԿ-ին Դե Յուրե զրկելով հրապարակայնորեն խոսել ընտրություններում իր մեծամասնություն ունենալու ստահոդ հավակնություններից:
Այո’ պետք է գործողությունների հստակ ծրագիր:
Հիմա այդ ծրագրի կարևոր կետը կարող է լինել՝
ՏԻՄ ընտրություններում ընդդիմության համատեղ հաղթանակը ՀՀԿ/ԲՀԿ/ՕԵԿ – ի նկատմամբ՝ ՀՀԿ-ին Դե Յուրե արգելելով ընտրություններից հետո հրապարակայնորեն իր մեծամասնություն ունենալու ստահոդ հավակնությունների մասին խոսելու «իրավունքից»:
Դա կլինի ՀՀԿ-ի իշխանազրկության գործընթացի փաստացի սկիզբը: