Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանը ցտեսությո՞ւն է ասում Րաֆֆի Հովհաննիսյանին

Ապրիլ 10,2013 14:49

Այսօր լրագրողները «Մեդիա կենտրոնում» Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեցին՝ այն, որ Դուք ասում եք՝ շնորհակալություն Րաֆֆիին այն 50 օրերի  համար, հիմա պետք է շարժվել առաջ, կարծես թե ցտեսությո՞ւն եք ասում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ արել է իր գործը, չկարողացավ դառնալ լիդեր: Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Ես իհարկե հասկանում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այդ ընդդիմադիր պրոցեսի անբաժան մասն է, բայց ամբողջ պատասխանատվությունն արդեն իր վրա չի: Այսօրվանից արդեն հակակրիմինալ հեղափոխությունը բոլոր քաղաքացիների գործն է, ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի: Արդեն չեն վիճարկվում ընտրության արդյունքները: Արդեն կա անօրինական իշխանությունների հրաժարականի պահանջ»:

Կոնֆլիկտոլոգ Արսեն Խառատյանն էլ նշեց, որ երեկվանից հետո հաստատ հիասթափություններ կլինեն, հատկապես այն մարդկանց մոտ, որոնք Գյումրիից ոտքով վեր էին կացել եւ հասել էին Երեւան. «Բայց իմ կարծիքով երեկ շատ ավելի կարեւոր էր կանխել բախումը, քան գնալ բախման»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Կարծում եմ, ավելի ստույգ`համոզված եմ`Անդրիասն ասում է, թե սա ոչ թե պարտություն է և ժողովրդի հեղափոխության վերջը, այլ սա միայն դրա սկիզբն է և այն անպայման շարունակություն է ունենալու և դա լինելու է ոչ այնքան ուշ: Ես այդ ամենում ուղղակի համոզված եմ:

  2. NNN says:

    Հարգելի լրագրողուհի, նման վերնագրերով հոդվածները ստեղծում են ժողովրդի առաջնորդներին իրար դեմ լարելու ,պառակտելու , փողոցային մակարդակի բամբասանքներ սկսելու ցածր մի մթնոլորտ : Ախր լրագրողը չպետք է բամբասանքներ հրահրող լինի : Դուք չեք պատկերացնում ձեր աշխատանքի կարևորությունը : Լրագրողական ցենզուրան շատ գրագետ, հատ հատ ընտրված պետք է լինի, ծայր աստիճան պատասխանատվություն պետք է լինի ամեն մի բառի համար,հիմնված բացառապես փաստերի վրա : Եվ ամենակարևորը ` ճիշտ ուղղություն տվող, դեպի զարգացում տանող: Թե չէ ման եք գալիս մեկը մի չմտածված խոսք ասի, դնեք ու հայաթի պառավների զրույց բացեք: Օրինակ ձեր դրած վերնագրից զզվանքս եկավ: Ընդամենը ցինիկ վերնագիր: Ցտեսություն է ասում ??? , հա, որ ինչ ?:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930