«Հակակրիմինալ հեղափոխությունը կարող էր իրականացվել մի շարք պայմաններում: Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ չկար վստահություն, որ ինքը կարող էր այդ անցումային շրջանում կառավարել քաղաքական համակարգը եւ չեղավ նրա շուրջը միավորում»- այսօր «Մեդիա կենտրոնում» այսպիսի հայտարարություն արեց Անդրիաս Ղուկասյանը:
Քաղաքացիական ակտիվիստ, կոնֆլիկտոլոգ Արսեն Խառատյանը միջամտեց իսկույն՝ եթե չկար, ինչո՞ւ էիք նրա կողքին: Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Նրա համար, որ ստեղծեինք այդ կենտրոնը, բայց դա չհաջողվեց: Մենք տեսանք, որ կուսակցությունները, պառլամենտական ֆրակցիաները չմասնակցեցին երդման արարողությանը, բայց իրենք մանդատները վայր չդրեցին, քաղաքական ճգնաժամի չգնացին»:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նույնպես միջամտեց Անդրիաս Ղուկասյանին՝ ասելով. «Այս ամեն ինչի մեջ մի շատ կարեւոր հարց կա. Իրենց հիմնական ռեսուրսներով այլընտրանքային կամ ընդդիմադիր համարած ուժերը ավելի մեծ խանդով վերաբերվեցին Րաֆֆի Հովհաննիսյանին, քան նույնիսկ իշխանությունը: Կարես թե հոգեբանորեն նա իրենց համար խորթ էր եւ կոռուպցիայի, եւ ամեն ինչի տեսակետից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Անդրեա, պատկերացնում ես` Րաֆիի կողմնակիցները քեզ պարզապես չթողնեին ելույթ ունենալ հարթակից… Դու ժառանգության ալիքի վրա ես, եթե դուրս գաս այդ հարթությունից, ինչ էլ պահանջես, քո հետևից մարդ չի գա: Մի գերագնահատիր քո հնարավորթյունները, ավելին` մի քննադատիր նրանց, ովքեր պարզապե քեզ հարգելով, և ոչ թե քո սքանչելի գաղափարների համար, քեզ հնարավորթյուն տվեցին ինքնարտահայտվելու…