Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյան. «Վովա Գասպարյանը միշտ էլ Աստծուն աղոթել ա»

Ապրիլ 10,2013 14:35

-Բաղրամյան փողոց չե՞ք գնացել,-այսօր խորհրդարանում լրագրողներն այս հարցը տվեցին ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին(Շմայս):

– Ես գնացել եմ իմ նախագահի ինագուրացիային, Բաղրամյանում ի՞նչ գործ ունեմ- պատասխանեց պատգամավորը:

– Ժողովրդի մի մասը բողոքում է, ինչպե՞ս եք գնահատում,- շարունակեցին լրագրողները :

– Էդ նույն ժողովուրդը պիտի միանա մեզ, տենանք ինչով կարանք պիտանի ըլնենք երկրին, եղա՞վ,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը`շարունակելով,- Էս 10-15 հազար ժողովուրդը, որ կան Ազատության հրապարակում, եթե կան էդքան, մերոնք են բոլորը, կմիանան մեր մեկ միլիոնին, կտենանք ինչով կարանք պիտանի ըլնենք մեր երկրին, ֆսյո: Մեր ժողովուրդը կատաղած չի, երբեք չի կատաղում:

Անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երեկվա պահվածքին՝ Առաքել Մովսիսյանը նշեց. «Եթե դուք կյանքում МВД-ում տեսել եք, որ մինիստրն էդ ձևի կարգ ու կանոնով, մտածված, խելացի քայլ աներ նման կարգավիճակի հետ, երեկ էլ տենց բան չեք տեսել, որ Վովա Գասպարյանն արեց երեկ: Շատ խելացի և շատ ժողովրդավար ձևով մոտիկացավ և հարգալից ձևով, դուք էլ երևի հասկացաք, որ էդ ժողովուրդը մերոնք են, ոչ թե ինչ-որ մեկի անձնականը»:

Հարցին, թե նախկինում Վլադիմիր Գասպարյանին աղոթելիս տեսե՞լ էր, Մովսիսյանն ասաց. «Ես միշտ տեսել եմ, Վովա Գասպարյանը միշտ էլ հավատով ա եղել, ինքը միշտ էլ հավատացյալ տղա ա, միշտ էլ Աստծուն աղոթել ա: Ճանաչում եմ արդեն 30 տարի ա Վովա Գասպարյանին, ինքը միշտ էլ էդ ձևի հավատով ապրող մարդ ա»:

Առաքել Մովսիսյանը նշեց, որ մեր ժողովուրդը երեկ հասկացավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և իրա նմանների հետևից երբեք չի գնալու. «Մեր նախագահից նորմալ առաջնորդ երբևիցե չենք էլ տեսել: Սերժ Սարգսյանի վարկանիշն էնքան բարձր ա, որ հլը շատ փոքր են էն մնացածը, որ փորձեն իրա հետ համեմատություն անել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Զարմացած եմ,՝ Առաքել Մովսիսյանի բարձր ինտելեկտի վրա: Իր մեկնաբանությունում, նա ոչ մի
    հայհոյանքի բառ չօգտագործեց և իրեն պահեց, որպես գիտակից քաղաղացի: Գովելի է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930