Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե մեկը Րաֆֆու «Խենթից» մինչև խենթացած Րաֆֆին վեպ գրի».Ահարոն Ադիբեկյան

Ապրիլ 10,2013 14:21

«Րաֆֆի Հովհաննիսյանի փողոցային այս պայքարը օրենքի տեսանկյունից անիմաստ է: Նրա գործողությունները ցույց են տալիս, որ նա իշխանության է ուզում հասնել անօրինականության ճանապարհով»,-այս մասին այսօր «Սլաք» մամուլի ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Բանախոսն անդրադառնալով երեկվա դեպքերին՝ ասաց, որ ժողովուրդն էր ուղղորդում Րաֆֆիին, և ոչ թե Րաֆֆին` ժողովրդին: «Րաֆֆին զսպանակի դեր էր տանում: Այս առումով կարելի է գովել Րաֆֆիին, որ նա կարողացավ զսպել երեկվա այդ ալիքը»:

Սոցիոլոգը մտադրություն չուներ վիրավորելու Ր. Հովհաննիսյանին, ասելով. «Գուցե մեկը Րաֆֆու «Խենթից» մինչև խենթացած Րաֆֆին վեպ գրի: Քաջ Նազարը բնորոշ է մեզ: Մեկը պատահաբար նստում է վագրի մեջքին և իրեն վիշապաքաղ է զգում»,- ասաց Ադիբեկյանը` հավելելով, որ հեղափոխություն անել հնարավոր չէ, քանի որ համապատասխան ներուժ չունենք:

Վերջինս մանրամասնելով սոցհարցումների արդյունքները` ավագանու ընտրությունների վերաբերյալ, նշեց որ հարցման մասնակիցների 42%-ը անիմաստ է համարում Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները, 40%-ը իմաստ տեսնում է նրա գործողությունների մեջ, սակայն համարելով` անարդյունք, իսկ 13%-ը կարծում է` իմաստ ունի և արդյունք կտա:

Նրա խոսքով` Տարոն Մարգարյանը 45-47% ոսկի ձայներ ունի, որից պակաս չի ստանա, ավել հնարավոր է, քանի որ քարոզարշավը դեռ առջևում է: Նա չի հերքում, որ ավագանու ընտրություններում այլ կլիներ իրավիճակը, եթե մասնակցեին Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը, Արթուր Բաղդասարյանը և այլ ուժերի առաջնորդներ:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Андрей says:

    Это хуже .чем обыкновенная.в виду того .что хоть та хлеб насущный зарабатывает-а эта-политическая…..

  2. Андрей says:

    Уже проценты мрази нарисовали-как обычно-опять про море-мерзкий создагия-как на подбор.И откуда их столько родилось….

  3. Андрей says:

    Смотришь на него и сомневаться начинаешь-а не персонаж ли он-Полета Над Гнездом Кукушки-там .где овощи лежали…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930