Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քաոսը երեկ բարեբախտաբար վերջացավ` ի պատիվ Րաֆֆի Հովհաննիսյանի». Արմեն Մազմանյան

Ապրիլ 10,2013 14:14

Այսօր «Հայելի» ակումբում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը անդրադառնալով Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը, ասաց, թե ինքը ոչ Լեւոնի, ոչ Րաֆֆիի եւ ոչ մի կուսակցության համար չի գնացել կռվելու, եւ իրեն ավելի շատ մտահոգում է հետեւյալը`«Այն, որ սպանվում է երկրի զինվոր, թե ինչ բիզնեսի, փողի պատճառով` դա արդեն ուրիշ է, բայց դա անընդունելի է: Եթե այսպես շարունակվի, մենք ազգից դառնալու ենք ցեղախումբ»:

Խոսելով երեկվա հանրահավաքի մասին, Մազմանյանը հավելեց` «Խոսքը ծիտ չի քաղաքականության մեջ, որ թռնի գնա: Իմ բոլոր պրագնոզները իրականացան, երբ Րաֆֆին ասաց՝ ընտրությունները կեղծված են, բոլորն ասացին՝ այո նա ճիշտ է, բայց ոչ մեկը նրա կողքին չէր, Րաֆֆիի Հովհաննիսյանին հրում էին դեպքի քաղաքացիական անհնազանդության դաշտ ու դա վերջանալու էր այսպես, որ նա ֆիքսվելու էր իբրեւ օրենք խախտող խումբ` քաոսը լինելու էր ոստիկաններն ու իրար բախված ժողովուրդը»:

Մազմանյանի ձեւակերպմամբ` «Գնալ քաղաքացիական անհնազանդության` դա քյալլագյոզություն է, ոստիկան, թե պատգամավոր, դա մեր ժողովուրդն է, եւ խոսել ասել, սրանք, դրանք` սխալ է: Քաոսը երեկ բարեբախտաբար վերջացավ ի պատիվ Րաֆֆի Հովհաննիսյանի: Հայաստանում իշխանափոխություն կարող էր լինել մեկ անգամ, ինչ չարեցին լիդերները` դա Վազգեն Մանուկյանի ընտրության ժամանակ էր: Չգիտեմ Վովա Գասպարյանի երեկվա քայլը նախապես պլանավորված էր, թե ինչ, բայց դա էքսպրոմտ էր»:

Մազմանյանի կարծիքով երեկ մենք ունեցանք նոր Հայաստան, եւ այդ նոր Հայաստանի քաղաքացին նա էր, որը մնաց Բաղրամյան 26-ում եւ չլսեց ոչ Րաֆֆիին ոչ էլ մեկ ուրիշին:

 Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հետաքրքիր է, ի՞նչ են դուրս տալու մազմուզյանները կեղծ Նժդեհականների վախճանից հետո:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930