Այսօր «Հայելի» ակումբում երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, ասաց, որ իր համոզմամբ՝ քաղաքապետ պետք է լինի այնպիսի մարդ, որը քաղաքային տնտեսությունից հասկանում է` «կարող է լինի չոր մարդ, բայց այս քաղաքի մեջ նենց են թրքել, որ քաղաքը քաղաք դարձնելու համար առնվազն տիտանական աշխատանք պետք է տարվի: Գավառական մակարդակի բաներ են արել: Գիտեք ինձ մի միտք է այցելում հաճախ, մեզ տեղն է, որ Սերժ Սարգսյանն է մեզ ղեկավարում, իհարկե սա շատ մազոխիստական հայտարարություն է»: Հախվերդյանի խոսքով`Երեւան քաղաքին մարդ է պետք, որը ոչ թե «լավ տղա» է, այլ, որ քաղաքային տնտեսությունից հասկանա, եւ եթե ինչ- որ շենք անճաշակ է` նկատի: «Գեղացիներից ով ոտքը Հայաստանից դուրս է դրել, ինչ տեսել է, եկել այստեղ սարքել է»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ