Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերլիազորները փոխում են իրենց պաշտպանին

Ապրիլ 10,2013 13:13

dataranԿենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր պիտի շարունակվեր Խաչատուր Բախբուդարյանի եւ Արտակ Բարսեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:

Ոստիկանության օպերլիազորները մեղադրվում են պաշտոնական կեղծիքի եւ բռնությամբ զուգորդված գործողություններ կատարելու համար:

Դատարան էին ներկայացել երկու վկա եւ տուժողը:

Սակայն ամբաստանյալ Արտակ Բասեղյանը ցանկություն հայտնեց, որ իր պաշտպանությունն իրականացնի ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը: Քանի որ նրանք ունեին պաշտպան՝ Արայիկ Ալվանդյանը, մեղադրող Ջոն Ֆարխոյանն առարկեց, իսկ դատարանն էլ մերժեց այդ միջնորդությունը, եւ չհետաձգեց դատական նիստը:

Ամբաստանյալը դիմեց այլ քայլի. նա հրաժարվեց իր նախկին պաշտպանից, ու ստացվեց, որ նա չուներ պաշտպան:

Դատարանը տվեց ժամանակ՝ պաշտպան ունենալու համար:

Դատական հաջորդ նիստը նշանակեց ապրիլի 18-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930