Երեկվա խայտաբղետ իրադարձությունները դասակարգելը շատ դժվար գործ է: Մի կողմից որպես ֆոն՝ նախագահի երդմնակալության արարողությունը, որին, սակայն, մենք՝ «ոչ պաշտոնական» լրագրողներս, չհասցրինք մանրամասն հետեւել: Նյութը չափից դուրս «ոչ էքսկլյուզիվ» էր, ամեն ինչ նախապատրաստված էր ու կանխորոշված՝ չկային հանպատրաստից քայլեր ու իմպրովիզացիաներ: Փոխարենը իմպրովիզացիաները շատ էին ընդդիմության ճամբարում՝ երդում, երթ, համերգ, կրկին երթ, երեկոյան աղոթք եւ այլն: Եվ այդ ընթացքում բախումներ ոստիկանության հետ, նստացույցեր, կոտրված քթեր (այդ թվում՝ նորից Արմեն Մարտիրոսյանի), տատանումներ՝ Բաղրամյան 26 գնալու եւ չգնալու միջեւ, Ծիծեռնակաբերդ գնալու հախուռն որոշում եւ այլն:
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել էր մարդկանց «նոր Հայաստանի երդմնակալությանը»: Դրական է, անշուշտ, որ նա իրեն չհռչակեց Հայաստանի նախագահ, ինչը կարող էր պատրվակ դառնալ իշխանությունների համար լայնամասշտաբ բռնաճնշումների համար: Երդման տեքստն արտասանելը եւ ներկաներին կրկնել տալը բավականին հաջող մտահղացում էր, սակայն տեքստը երկար էր, եւ երդման երկրորդ կեսն արտասանվում էր առանց էնտուզիազմի: Մնացած գործողությունները, հավանաբար, նախօրոք պլանավորված չէին: Դա Րաֆֆի Հովհաննիսյանի ոճն է. քանի որ շարժումը ժողովրդական է, նա պիտի ենթարկվի «ժողովրդի կամքին»: Իմ տպավորությամբ՝ Ազատության հրապարակում հավաքվածների մեծ մասը մոտավորապես 1992 թվականից նույն բանն է ուզում. գնալ Բաղրամյան 26, ջարդել այնտեղ եղած մարդկանց քիթ-մռութը, բացել այնտեղ դրված սունդուկները եւ մեջի եղած ոսկին արդարաբար բաժանել «ամբողջ ժողովրդի» մեջ: Որից հետո, ըստ հավաքվածների, սկսվելու է ուրախ եւ երջանիկ կյանքը: (Իմիջիայլոց, փաստեմ, որ, համենայնդեպս, 92-94 թվականներին, երբ ես էի նախագահականում, այնտեղ ոսկով լիքը սունդուկներ չկային՝ կային մարդիկ, ովքեր առաջին նախագահի գլխավորությամբ ազնվորեն ծառայում էին չնչին աշխատավարձի դիմաց):
Այդպիսին է Ազատության հրապարակում հավաքված արմատական ընտրազանգվածի կողմնորոշումը նաեւ այսօր: Պե՞տք է արդյոք «ենթարկվել ժողովրդի կամքին» եւ գնալ իշխանություն վերցնելու: Ինձ թվում է՝ ոչ: Բայց նմանատիպ իրավիճակում հայտնված ցանկացած քաղաքական գործիչ պետք է այդ «ոչ»-ը ասի բարձրաձայն՝ հստակ, առանց որեւէ մեկնաբանության տեղիք տալու: Այդպես են վարվել, մասնավորապես, Ստեփան Դեմիրճյանը, որին շատ էին ծաղրում իր «սահմանադրական ճանապարհի» համար, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: («Մարտի 1-ը» այլ պատմություն է, որին հիմա չարժե անդրադառնալ): Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նույնպես, բնականաբար, չի ցանկանում, որ լինի որեւէ բախում, այդ «ոչ»-ը հստակ չի ասում: Գուցե դա որոշակի անփորձությունից է: Համենայդեպս, արդիական է «Առավոտի» երեկվա հրապարակումներից մեկի վերնագիրը՝ «Կհետեւի՞ ժողովրդին, թե՞ ժողովուրդն իրեն կհետեւի»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
առանց վճռական քայլերի ոչինչել չի լինի, որտեղ էք տեսել հեղափոխություն առանց բախման, իշխանությունը պետք է ուժով վերցնել , թե չե մոմ վառելով …..
կամ տալիս են կամ վերցնում, հիմա եթե չեն տալիս ուրեմն պետք է վերցնել…ոնց-որ Սահակաշվիլին արեց…..թե չէ մնացածը ժամանկի զուր վատնում է…
«Ազատության հրապարակում հավաքվածների մեծ մասը մոտավորապես 1992 թվականից նույն բանն է ուզում. գնալ Բաղրամյան 26, ջարդել այնտեղ եղած մարդկանց քիթ-մռութը, բացել այնտեղ դրված սունդուկները եւ մեջի եղած ոսկին արդարաբար բաժանել «ամբողջ ժողովրդի» մեջ:»
Այո, ժողովուրդ բառը պետք է չակերտների մեջ դնել քանի որ չկա այդպիսի հասկացություն: Ուղղակի ալերգիա ունեմ այդ բառի հանդեպ: Կա անշնորհակալ տխմարների մի կույտ, որոնք չեն գնահատում կառավարության ամենօրյա հետևողական ու տքնաջան աշխատանքը, քիթ ու մռութ բացելուց և ոսկե սնդուկներից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Դրանց այսքանն էլ է քիչ: Ոչինչ, շուտով մենք այս անհասկացող ու երախտամոռ ազգաբնակչությունից կազատվենք վտարման ու վթարման միջոցով:
Միարժեք ճիշտ գնահատական…
«Ազատության հրապարակում հավաքվածների մեծ մասը մոտավորապես 1992 թվականից նույն բանն է ուզում. գնալ Բաղրամյան 26, ջարդել այնտեղ եղած մարդկանց քիթ-մռութը, բացել այնտեղ դրված սունդուկները եւ մեջի եղած ոսկին արդարաբար բաժանել «ամբողջ ժողովրդի» մեջ:»
Մնում է որոշ ինքնասիրահարվածներ, իրենց արկածախնդրություններին չմիանալու համար Րաֆֆի Հովհաննիսյանին «դավաճանի» պիտակներ չկպցնեն…
Պարոն Աբրահամյան,այնտեղ կային հազարավոր մարդիկ և սխալ է նրանց բոլորին մեկ արշինով չափելը:Առավել ևս երբ վստահ էի,որ Րաֆֆին չի ասելու վճռական բառը-բոլոր միտինգավորները շարժվում են դեպի Բաղրամյան-26…Չնայած ինչ մեղքս թաքցնեմ,2008 թվականի ցուցարարների մասին ես նույնն էի մտածում մինչև էն պահը,երբ վայլուրը դադարեց ինֆորմացիայի միակ աղբյուրը լինել…
Ինձ համար ղատ զարմանալի է թե ինչու «քաղաքական վերլուծաբանները» մեկը մյուսից ՇՈՒՏ, իրար «հրմշտելով» ձգտում են հայտարարել որ ՎԵՐՋ, սա էր շաէժման վերջը … կարծես այդ մրցակցության համար ԱՄԷՆԱԽԵԼՈՔ ՎԷՐԼՈՒԾԱԲԱՆԻ մրցանակ է շնորհվելու… երեվի ՊԷՏԱԿԱՆ մրցանակ Հազար լումայի չափով… Իհարկե Ժողովուրդը (կամ շատերի համար որ այդ բառի նկատմամբ «ալրգիա» ունեն հասարակությունը) անհամբեր է, մեկ օր առաջ ուզում է իր ԱՆՏԱՆԷԼԻ ԼՈՒԾԸ թոթափել…Դուք հարգելի ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐ ՃԻՇՏ ՈՒՂԻՆ ՑՈՒՅՑ ՏՎԵՔ: Ես կխնդրեի չհեգնել…Մարդիկ «ոսկու կարասների» համար Ազատության հրապարակ ոտքով չեն եկէլ Գյումրուց կամ ուրիշ վայրերիցե եթե ցանկություն ունեք շատ Օրիգինալ երեվալ դրա համար օրիգինալ ժանր կա բեմահարթակներում, փորձեք ձեր տաղանդը…
Ազատության հրապարակում հավաքվածների մեծ մասը շատ լավ գիտակցում է, որ Հայաստանը թալանած Բաղրմայան 26-ում նստողը վաղուց իր ոսկու սունդուկները արտասահմանյան բանկերում է դրել։ Պարզապես գիտակից մարդիկ օր առաջ ուզում են ազատվել իրենց երկիրը թալանողներից ու կազմաքանդողներից։ Իսկ թե Բաղրամյան 26-ը այս անգամ ում էր ընդիմության դիրիժոր նշանակել՝ բացահայտվեց։ Մինչև սս-ի երդմնակալությունը ամեն ինչ անցավ առանց էական ցնցումների, նա իր մեսիան կատարեց։ Նրանք շատ լավ գիտեին, որ մարդկանց մեջ կարող են լինել կամիկաձեներ, որոնք իրենց կյանքի գնով պատրաստ են երկրում փոփոխություն մտցնել։ Քան թե կամուրջներից իրենց ցած նետեն կամ հրապարակներում հրկիզվեն, կարող էին մարտիրոսաբար նահատակվել։ Նման իրավիճակից խուսափելու համար խաղաղ, քրիստոնեական կերպարով Րաֆֆին ամենահարմար թեկնածուն էր իշխանություններից խաբված, թալանված, կյանքի իմաստը կորցրած մարդկանց բարկությունը զսպելու համար։
Աննա ջան,ես ուշի-ուշով հետևում եմ Ձեր բոլոր մեկնաբանություններին:Կուռ տրամաբանություն,հրաշալի անալիտիկ վերլուծություն ու սառը դատողություն,ինչը կցանկանայի տեսնել մի քանի՝ տղամարդու անուններ (նիկեր) կրող,բայց հիմնականում ջուր ծեծողների մոտ:Երբեմն էնքան անկապ,երբեմն էլ՝ դիտավորյալ սադրիչ բնույթի տափակ ու անամ գրոտվածքներ են հրապարակվում,որ մարդ ակամա մտածում է,արժե՞ արդյոք դրանց հետ մտնել լուրջ քննարկումների դաշտ…
Ամեն մարդ իր տպավորությունը կարող է ունենալ իրադարձության բնույթի, որակի և դրա հետագա ճակատագրի վերաբերյալ, և ազատ է այդ մասին իր կարծիքը ասելու: Օրինակ իմ մոտ այժմ տպավորություն է, որ շատերը իրենք էլ են անբավարարված մնացել Րաֆֆիի երեկվա գործողություններից և “հեղափոխության” անորոշ ձգձգումից, բայց այդ հարցերը հենց Րաֆֆիին ուղղելու փոխարեն հոդվածագրի “յախից բռնել են”, թե ինչու ես “սխալ” տպավորություններ ստացել…
Մարդը հատուկ էլ օգտագործել է “ինձ թվում է…, “իմ տպավորությամբ…”, “հավանաբար…” : Իսկ իմ կարծիքով էլ հեղինակը բավականին մեղմ տպավորություն է ստացել, որովհետև եթե ի’մ տպավորությունը այս մասին շարադրեմ, շատերի սրտին ավելի կկպնի: Եթե ուզում եք Ձեր ծրագրերի և գործողությունների մասին կարծիքները հարցականներ չպարունակեն, հստակություն մտցրեք դրանց մեջ, իսկ ավելի ճիշտ` ունեցեք դրանք…
Մասնակցել եմ Ռ.Հովհաննիսյանի համարյա բոլոր միտինգներին և ամեն միտինգից հետո իմ մեջ հույս էի փայփայում,որ պ-ն Ռաֆֆին,որպես քաղաքական դաշտում ,,խաղացող,,` (քաղաքական գործիչ),իր պահուստում ,,ջոկեր,, ունի,որը վերջում` ( ապրիլի 9- ին) կբացի,քանի որ բոլոր միտինգներում ակնարկում էր այդ մասին:Սակայն,ցավոք, այդպես չեղավ :Անկախությունից հետո ունեցանք տարբեր նախագահներ,սակայն նրանք բոլորը տարբեր էին` միայն որպես ԱՆՁ,երկիրը շարունակում է գահավիժել:Անցյալ դարի 50-ական թվերին երբ Երևանում գործարկվեցին տրոլլեյբուսները,(1-ին համարը գնում էր 3-մաս,իսկ 4- րդ համարը`կայարան) Երևանցի հայրենադարձները անեկդոտի ոճով հարցնում էին. ,,եղբայր,չորրորդ համարը ուր?կերթա. կայարան:Եթե վարորդը փոխենք,ուր?կերթա.դարձյալ կայարան:Ահաաա,կտեսնաս???,մարշրուտը բիդի փոխես,մարշրուտը:Իսկ այսօր ինչ?ունեցանք:Համարյա երկու ամիս հրապարակում կանգնելուց և ,,այսօր-վաղը,, խոստումներից բացի—ոչինչ,եթե չհաշվենք իմպրովիզացված ,,երդմնակալությունը,, և իհարկե այդ թեժ պահին, ,,Զորավարի,,հետ անցկացված անպատեհ մոմավառությունը: Եթե նա մտադրվել էր փոխել ,,մարշրուտը,,,ապա թիկունքում ունենալով այդպիսի հոծ զանգված, նախ պետք է ամեն գնով վերցներ իշխանությունը:(Համարյա վստահ եմ որ մարտի մեկ կրկնել չէին համարձակվի):Միթե Ռ.Հովհաննիսյանին, իր ամերիկյան համալսարաններում ուսանելու ժամանակ,դասախոսներից ոչ մեկը նրան տեղյակ չի պահել դե Գոլլի հայտնի արտահայտությունը,որ ,,власть не подбирают,власть берут!!!!!!!!,,Միայն Ռաֆֆիի նման ազնիվ մարդը,բայց ոչ քաղաքական գործիչը,կստորագրեր իր քաղաքական դատավճիռը:Ափսոս:Եվ եվս հինգ տարի!!!!!!!!!!!
Հարգելի DYADYAYUR, նախ ուզում եմ նշել որ էս համակարգչի առջեվ նստած հայ մարդ եմ Հայրենիքից հեռացած 27 տարի առաջ…չեի ուզի որ մտածեք թե ուզում եմ ինչ որ բանում Ձեզ համոզել կամ աստված չարասցե խելք սովորեցնել… ինչպես որ միլիոնավոր հայերի իմ սիրտն էլ ցավում է եվ հաճախ քնից արթնանում եմ (արդեն 60 անց եմ) որ Հայրենիքի լուրերը կարդամ, նաեվ էս թերթում… Կուզեի նշել որ իմ կարծիքով այն մարդիկ որ մեկ անգամ իրենց ձեռքերը արնաշաղախ են արել անմեղ մարկանց արյունով նրանք արդեն կանգ չեն առնի նորից ու նորից արյուն թափելու, հատկապես այն մարդասպանները որ իրագործեցին Հոկտէմբերի 27 ի ու Մարտի մեկի սպանդը…Նրանք լավ գիտեն որ եթե կորցնեն իշխանությունը առաջինը իրենց հաճախորդ օլիգարխները իրենց վերջը կտան… Ես ինտերնէտի մեջ նայում էի ինչ հաճույքով մեր հայրենակից ոստիկանները արյունարբու աչքերով ծեծում էին անմեղ մարդկանց, այնպես որ իմ կարծիքով վտանգել անմեղ մեկ մարդու կյանքը նույնիսկ… Ինչ վերաբերում է Դը Գոլին նա զինվորական Գեներալ մարդ էր իմ կարծիքով նկատի ուներ իշխանությունը զինվորական ապստամբությամբ վերցնելը , իսկ Ազատության հրապարակ եկած Մամիկներին ու Պապիկներին եվ կարծեմ նայեվ երեխաներին վտանգել առանց որեւե նախնական ծրագրի ու զինված հակամարտությամբ … այդ ոստիկանները մինչեվ ատամները զինված պաշտպանելու էին իրենց մի կտոր ոսկոռը, ինչպես Գալուստ Սահակյանը իր ոսկոռը…
Թերեվս Ժառանգությունը ժամանակին պիտի զգուշացներ որ իրենք նման հակամարտության չեն գնա (թեեվ կարծում եմ նման բան ասել էին): Կներեք եթե սխալ եմ իմ կարծիքում, իհարկե մարդիկ ուզում են մեկ օր առաջ ազատվել ստրկական վիճակից, սակայն կարծում եմ պետք չե վհատվել… Հարգանքնեով Գալուստ Ենոքյան
Կներէք սխալս ուղղեմ DYADYUR
Ճիշտ կլինի հանգիստ թողնել Արամ Աբրահամյանին իր առավոտով, որովհետև դժվար է հասկանալ, թե իրականում` նա ինչ է ուզում… կարծես մի խոսք է գրում ու հաճույքով ըմբոշխնում, թե մարդիկ ոնցց են վրա տալիս իր փառահեղ գաղափարներին… բայց դա ինչ մի հաճույք է, որ չի զլանում ամեն օր մի նոր հեքիաթ մատուցել…Գուցե կապն ես պահպանում ընթերցողների հետ… դե, լրագրողությունն էլ է բիզնես, հը…
Այո, ես մեծագույն հաճույքով կարդում եմ ընթարցեղների մեկնաբանությունները: Իմ մտքերը վերին ատյանի ճշմարտություն չեմ համարում, եւ ձեր գրածներն օգնում եմ ինձ ավելի բազմակողմանի, ավելի լիարժեք ընկալել իրականությունը:
Ամեն դեպքի համար պատասխան բավական խելացի պատասխան ունես… Բայց կարող ես գոնե մեկ անգամ հստակ ասել` ինչ ես կարծում նախագահական ընտրությունների մասին, այս իշխանություների մասին… Չէ որ դու և քո թերթը ամենշատ կարդացվողներից մեկն է: Տես, ասում ես` հեռվից մեզ բան մի սովորեցրեք: Հենց այդ խոսքով արդեն վկայում ես, որ կարիքն ունես, որ հեռվից մարդիկ ցույց տան իրենց աջակցությունը, շատերը գան, եթե գորխի բերումով հնարավորություն ունենան: ԵՎ շատ Հայեր, հաստատ, կվերադառնային, եթե Հայաստանը գոնե մի քիչ օրինական երկիր լիներ… Դու ունես քո գործը, իսկ մարդիկ, որոնք չունեն, ինչ անեն… Քես էլ հետևեց եդ դասախոսը, որը նույն բանն ասեց Գլեդելի Հայերի մասին: ԵՐևի խրախուսվեց քո խոսքից… Տեսնում ես` քեզ նման հայտնի լրագրողի խոսքն ինչ վատ հետևանք թողեց: ԳՈնե դու մի քիչ մեցղմ էիր, իսկ այդ դասախոսը իրոք չափն անցավ…
Ա/ Նախագահական ընտրությունները կեղծվել են, բ/ կարծիք հայտնելու ու խելք սովորեցնելու միջեւ տարբերություն կա, գ/ 🙂
Տիգրան, իսկ Դուք՞ ինչ եք ուզում ախպերս, և ումի՞ց եք ուզում: Ինչու՞ եք այդպես բորբոքվում, երբ ինչ որ մեկը Ձեր կարծիքից տարբեր կարծիք ունի: Ասում եք անհասկանալի՞ է, թե հեղինակը ինչ է ուզում: Ինքը կարող է շատ բան է ուզում, բայց հիմա քննարկում ենք Րաֆֆիի հետագա քայլերը, քանի որ դրանք լիովին անորոշ են: Ուզում ենք հասկանանք էդ մարդը ինչ ա որոշել անի: Մի բան ա պարզ, որ ինքը “լռվել ա”: Այս է քննարկման թեման, իսկ Դուք բոլորին և ամեն ինչ քննարկում եք, բացի Րաֆֆիից: Այն, որ երկրում լիքը պրոբլեմներ կան, դա առանց Ձեր փայլուն լուսաբանությունների էլ բոլորս գիտենք և երազում ենք դրանց օր առաջ լուծված տեսնենք: Այնպես որ հիմա էլ Դուք անկեղծ ասեք`, ո՞րն է Ձեր սպասելիքը Րաֆֆիից, այլ ոչ թե “Առավոտ” թերթից, և արդյո՞ք Հայաստանի խնդիրները ըստ Ձեզ այդքան պրիմիտիվ լուծում ունեն, որը կոչվում է “Րաֆֆի նախագահ”…
Լավ կլիներ նաև նշեիք, թե մարդկանց “դու”-ով դիմելը Դուք “պայքարի” մի ձև՞ եք համարում, թե ուղղակի Ձեր երազած նոր Հայաստանում այդպես է լինելու… իմանանք էլի..
Տիգրանը ջախջախիչ հարձակումների է անցել,՝ կեցցե Տիգրանը, կտրիչ, հերոս, անվախ, քաջ,
ծովից- ծով Հայաստանի Տիգրանը:
ես արկածախնդիր մարդ չեմ, ոչել ագրեսիայի կողմնակից, ուղակի պետք է տարիների փորձից դասեր քաղել, ինչը մենք համառորեն չենք քաղում, բազմիցս համոզվել ենք որ ոչ-ոք իշխանությունը սկուտեղի վրա չի մատուցի, մյուս կողմիցել պատմությունը ցույց է տվել որ միայն ,, ուժով,, է հնարավոր այն վերցնել, դե հիմա եկեք հավաքվենք ելույթներ լսենք , ցրվենք տուն, լսենք ցրվենք, հաջորդ հավաքին ավելի քիչ մարդկանցով նորից լսենք ցրվենք, ոնց-որ Լևոնը արեց, ժողովուրդից էլ ինչ էք ուզում, ասեցին տվեք ձեր ձայները տվեց, էկեք հավաքին գալիս են հազարումի խոչընդոտ հաղթահարելով գալիս են…..իսկ Բաղրամյան գնալ հո չենք ասում գնալ թալանել, ծեծել, ջարդել….կարելի է գնալ շրջափակել, նստացույց անել, տո եսիմ հազար բան կարելի է անել կաթվածահար անելու իշխանության աշխատանքը, թե չէ սենց որ գնաց հաստատ իրանք եմ մնալու միայն Հայաստանում…..
ավելին ասեմ երբ լսում ես Հ1 կամ ուրիշ հեռուստաընկերություններին քեզ մի ձև ,,ուտող ուրացողի,, պատյանում ես զգում ,թե ոնց կարելի է չզգալ որ դու էտքան լավ ես ապրում…կարելի է տարբեր ակցիաներ անել հեռուստատեսությունների ,,պատերի,, տակ , նրանց աշխատանքնել կաթվածահար անել, շրջափակել ,շատ երկրներում հենց էտ տեղից են սկսել իշխանության գրավումը, թե չէ…
մի ձև շատ ստացվեց, բայց կուզեի հարցնեմ ավելի լավ չէր լինի 15 թվականին բախումներ լիներ հաստատ ավելի շատ մարդկանց կյանքեր կփրկվեր /քանի որ որտեղ եղել է ,էտտեղից շատ փրկվողներ են եղել/, քանց թե խելոք, հնազանդ ,,ոչխարի,, նման գնացել մորթվել են…
Ձրի պանիրը լինում է միայն մկան թակարդում: Պետք է հրաժարվել դրսի մարդասիրական օգնություններից, այդ թվում նաեւ քաղաքական գործերում եւ ապավինենք միմիայն մեր սեփական խելքին, հավատին ու ուժին: Պետք չի ոչ մի մահկանացուի մեղադրել՝ ապավինենք մենք մեզ ու մեր Հայոց Աստծուն (ինչ կրոն է, ինչ Աստված է, չգիտեմ, բայց մենակ Նրան եմ հավատում, հաջողությունների դեպքում Նրան անկեղծ շնորհակալ եմ լինում, իսկ անցանկալի իրավիճակներում՝ անկեղծ բողոքներս եմ հղում Նրան, իսկ Նա իմ անկեղծության դիմաց ինձ այդ վիճակներից հանում է հաղթանակով): 🙂
Հարգարժան Գալուստ Ենոքյան,ողջունում եմ Ձեր սրտացավությունը և պոտենցյալ վտանգների գիտակցումը:Բայց դրա հետ մեկտեղ,ուրիշ ինչ կարող է անել այսօրվա հայաստանաբնակը,որին ,,անկախություն,,ձեռք բերելուց հետո,առաջին իսկ օրվանից դրել են ,,խեցգետնի,, դիրքում և մեզ հետ անում են ինչ ուզում են,իսկ մենք,շարունակում ենք ,,թուլանալ ու ,,հաճույք,, ստանալ,,:Մինչև երբ?: Որոշ մարդիք ասում են,որ Աստված մեծ է,կօգնի,մյուս մասն ասում է,որ բնությունը կկարգավորի ,,դե~ Սերժը հո հավերժ չի,մարդ է չէ?,,:Ուստի— Աստված եթե օգնելու լիներ,վաղուց էր օգնել:Այսքան փորձություն ոչ մի ազգ չի տարել (նույնիսկ հրեաները): Իսկ սպասել,մինչև Ս.Սարգսյանի երկրորդ ժամկետը կլրանա ու ամեն ինչ իր տեղը կընկնի,միամտություն է,քանի որ Աֆրիկյան ջունգլիներում դարան մտած,իր աստեղային ժամին է սպասում երկրորդ նախագահը,որն, ի դեպ, երկու արու զավակ ունի:Իսկ մենք ուզում ենք ,,համ ձուկ բռնենք համ էլ հետևներս չթրջվի,,: Իսկ ռիսկերը, թե պետություններին թե մարդկանց, հետապնդում են ամենուր ու ամեն վայրկյան:
Հարգելի DYADYUR, իհարկե ինձ համար դժվար է որեվե բան ավելացնել Ձեր գրածին, բայց կարծում եմ էթէ բոլոր խելացի ընդդիմադիր ուժերը համախմբվեն, եվ իրենց գաղափարական տարաձայնություններից հրաժարվեն… կան շատ սրտացավ , ազնիվ մարդիկ Միասնիկ Մալխասյանը Մալխասեանը, Սասուն Միքաելյանը…նաեվ պիտի ասէմ որ այնուամենայնիվ բավական բան փոխվել է, կարծում եմ Օլիգարխներն էլ հասկանում են որ ավելի լավ է դիզած հարստությունը մարդավարի վայելել քան էդ ադրբեջանական կցորդներին ծառաել… Պիտի Քոչարյանական ավազակախմբի շուրջ եղած օղակը գմալով սեխմել եվ մի բան դուրս կգա… Հարգանքնրով Գալուստ
Տա Աստված,որ մի բան դուրս գա!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!