Լրահոս
Օրվա լրահոսը

«Րաֆֆին երեկ չի հիասթափեցրել». Ռուբեն Հախվերդյան

Ապրիլ 10,2013 12:57

Այսօր «Հայելի» ակումբում երգիչ,երգահան Ռուբեն Հախվերդյանն անդրադառնալով երեկ տեղի ունեցած իրադարձություններին ասաց, երեկ երթի օր էր, ու ինքը հենց առաջին օրը իր ելույթում ասել է`«ժողովուրդը Րաֆֆիի կողմ չէ, այլ` դեմ է Սերժին: Երեկ բախում եղավ ժողովրդի եւ ոստիկանության միջեւ, երեւի հրահանգներ էին ստացել չկրակելու, մենք ունենք հումանիստ ոստիկանապետ: Կարծում եմ, այս բողոքի ցույցերը շարունակվելու են, որովհետեւ այսպես երկար չի շարունակվի, ժողովուրդը չի դիմանա, արտագաղթ է, ամեն օր մի տոննա սուտ ենք ուտում, քծնում են, ֆաշիստական ռեժիմի պատճառով ժողովուրդը փախնում է»:

Հախվերդյանի խոսքով`ժողովուրդը բռնվեց Րաֆֆիից, քանի որ նա մեջների պարկեշտն է:

Ինչ վերաբերում է մոմավառությունը, ապա ըստ երգահանի`դա պետք չէր. «Հիմա մեզ նոր ուղեղներ են պետք: Երեկ ամեն ինչ այդպես էլ պետք է լիներ: Ժողովուրդը հիասթափված չէ: Րաֆֆին չի հիասթափեցրել, նա ազնիվ մարդ է, նա գործարքի չգնաց, թեեւ նրա տեքստի մեջ երեկ ջուրը մի քիչ շատ էր»:

Հախվերդյանը նաեւ ասաց, թե Սերժ Սարգսյանը լավ մարդ է, իրեն լավություն է արել, բայց` «երբ ինչ որ մեկը լավություն է անում ու ընտանիքս կոտորում, ես ոնց պիտի նրան վերաբերվեմ: ԼՏՊ-ից սկսած լիքը սպանություններ են եղել, սա երկիր չի: Մեզ մնում է սնվել լուրերով, որ լսում ենք մեկս մյուսից, իսկ հեռուստատեսությունները ոչինչ չեն ասում: Մեզ ճիշտ վերլուծողներ են պետք, խելացի մարդիկ, որ սերունդը զարգանա, թե չէ, երբ Սերժ Սարգսյանը սկսում է կարդալով խոսել՝ ես հուսահատվում եմ ավելի շատ, քան արտագաղթից»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930