Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսները սնունդ են խոստացել Վահրամաբերդի զոհված երեխաների չքավոր ընտանիքներին

Ապրիլ 10,2013 12:49

Ինչպես տեղեկացրել ենք, երկու օր առաջ ողբերգություն էր տեղի ունեցել Վահրամաբերդի արոտավայրում, որը 1997 թվականից անհատույց տրամադրված է ռուսական զորքերի տանկային հրաձգարանին, և որտեղ իրականացված զորավարժանքներից հետո անփութորեն շպրտված ականից զոհվել էին գյուղի երկու երեխաները` 10-ամյա Արթուր Մկրտչյանն ու 15-ամյա Մուշեղ Գևորգյանը: Նրանք հաց էին տարել Արթուր Մկրտչյանի հովիվ աշխատող հորը:

Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում փոխանցել էր, որ երկու ընտանիքներն էլ բազմազավակ են, ապրում են ծայրահեղ չքավոր պայմաններում ու չգիտեն ինչպես հողին հանձնեն իրենց երեխաներին: Նրանց հարյուր հազարական դրամով օգնել էր Շիրակի մարզպետարանը, գյուղապետարանը ու ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:

Մեր հրապարակումից անմիջապես հետո զոհված երեխաների տուն էր այցելել «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, որը նույնպես 100 հազար դրամի չափով օգնություն էր ցույց տվել` հուղարկավորության ծախսերը հոգալու համար:

Ամերիկահայ Էլվիս Մադաթյանը, որն այս հ/կ միջոցով բազմաթիվ սոցիալապես անապահով ընտանիքների է օգնում, խոստացել է հետագայում ևս շարունակել իր օգնություն այս երկու ընտանքիներին, որտեղ կան 8 և 6 անչափահաս երեխաներ: «Էդպիսի թշվառություն, էդպիսի տեսարան գոյություն չուներ, էնքան ծանր տպավորություններով ենք եկել, աչքիցս չի հեռանում այդ երկու ընտանիքների վիճակը», –  մեզ հետ զրույցում ասաց Վահան Թումասյանը:

Ընտանիքի անդամները «Շիրակ կենտրոն» հ/կ-ի նախագահին նեղսրտած պատմել են, որ ռուսական կողմը քար անտարբերություն է ցուցաբերել: Այսօր հայտնի դարձավ, որ թեև ռուսական կողմը ֆինանսական օգնություն չի տրամադրել, սակայն գյուղապետին խոստացել են, իրենց բառերով ասած, լուրջ օգնություն ցուցաբերել սննդի տեսքով: Որոշել են 2 ամիս շարունակ ընտանիքներին ապահովել ճոխ սնունդով, որը նախատեսված է զորամասի զինվորների համար:

Նշենք, որ հովվի որդուն հուղարկավորեցին երեկ, իսկ այսօր կհուղարկավորեն նրա ընկերոջը` Մուշեղ Գևորգյանին, որի ընտանիքը սպասում էին խոպանից հոր վերադարձին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Ռուսական կողմին պետք է դատի տալ.ինչքան գիտեմ կան լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ տարածքը արգելքներ չի ունեցել ներս մտնելու համար: Չնայած, չեմ կարծում որ որևէ մեկը դա անի: Իսկ սնունդը թող պահեն իրենց, ամոթ է, ոնց որ թքեն մարդու երեսին: Հետո ինչ, որ անապահով են, ուրեմն կարելի է ավելի ստորացնել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930