Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ Բաղրամյան 26-ի դեպքերի «մեղքի սլաքն» ուղղեց Անդրիաս Ղուկասյանի կողմը

Ապրիլ 10,2013 12:37

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, երեկ տեղի ունեցած բախումներից պետք է դասեր քաղել եւ ոչ թե մեղավորներ փնտրել:

«Րաֆֆի Հովհաննիսյանն, իսկապես, գնալու էր համալիր՝ ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունն անցկացնելու, հնարավոր է,  որ այդ ճանապարհն ավելի հարմար է եղել շատերի համար, հասնելով այդտեղ նա փոխել է ճանապարհը…Ես կարծում եմ` կա անկազմակերպվածության, բոլորս էլ գիտենք կան տարբեր խմբեր, որոնք հավակնում են լիդերության…Այդ լիդերության ինչ-ինչ հավակնություններ ունեցող անձանցից սկսվում են նախաձեռնություններ: Դա կարող  է վերաբերել եւ Անդրիաս Ղուկասյանին, որը հենց այդտեղ հայտարարեց` եկեք նստացույց սկսենք: Այդպիսի բաները նախապես կազմակերպված պետք է լինեն: Պետք է մի լինի մի խումբ, որն առնվազն լավ իրազեկված է, եւս մի խումբ, որը գիտի, որ նման բան պետք է լինի եւ  արդեն համաձայն է: Այդ նույն վայրում, այդ վիճակում նոր նախաձեռնություններով հանդես գալը առնվազն վտանգներ է իր մեջ պարունակում անկառավարելիության: Ես սլաքը կուղղեի հենց այդ անձանց եւ խմբերին, որոնք ուզում են իրենց վրա վերցնել որոշ նախաձեռնություններ»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց Լ. Ալավերդյանը:

Հարցին, թե մեղքի սլաքը չե՞ք ուղղի Րաֆֆի Հովհաննիսյանի կողմը, ով չկարողացավ վերահսկել իր հետ Բաղրամյան 26 տարած ժողովրդին, տիկին Ալավերդյանն ասաց. «Իրապես արդյունքներն այնպիսին են, որ եւս մեկ անգամ պետք է հստակեցնել, որ զանգվածային միջոցառումները պետք է լինեն ավելի պատրաստված եւ կառավարելի: Պետք է նկատի ունենալ, որ կարող են լինել ե’ւ սադրիչներ, ե’ւ քո հակառակորդը ե’ւ առանձին նախաձեռնողներ: Այսինքն դա անպայման պետք է հաշվի առնել: Տվյալ դեպքում գոնե այն, որ Բաղրամյանի վրա երկար ժամանակ մնացել են գրեթե 1000 հոգի եւ չգիտեին` ինչ անեն, ես գտնում եմ, այո’ դուք ճիշտ եք, կարելի էր ավելի դա հստակ կառավարել»:

Անդրադառնալով երեկ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված բռնություններին, ասաց. «Հուսով եմ` գործընթացը կզարգանա եւ ամեն մեկը կկրի արժանի պատիժը: Կան իրավիճակներ, երբ ոստիկանը իրավունք ունի պատասխանել, բայց անմիջապես գալիս է համաչափության խնդիրը»:

Տիկին Ալավերդյանը նաեւ նկատեց, որ մարտիմեկյան դեպքերի կրկնության վտանգ այս անգամ չկա

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930