Ինչո՞ւ երեկ ՀՅԴ-ն Ազատության հրապարակ չգնաց, մինչ այդ կուսակցության տարբեր ներկայացուցիչներ հայտարարություններ էին անում այն մասին, որ ժողովրդի կողքին են`Aravot.am-ի հարցին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ ՄԻնասյանը պատասխանեց. «Եթե դուք ուշադիր հետեւել էք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուսատամյանի երկու ելույթներին էլ, մենք նշել էինք այս սցենարի հնարավոր, հավանական զարգացումը եւ առաջարկում էինք լուծում, որպեսզի այս սցենարը չլինր: Ցավալիորեն, ով պատասխանատու է շարժման համար, չլսեցին մեզ: Հիմա ՀՅԴ-ն էլ որտե՞ղ լիներ»:
Լրագրողներից մեկի հարցին`երեկվա իրադարձություններից ի՞նչ հետեւություններ կարող եք անել, Մինասյանն ասաց. «Որ ճիշտը ՀՅԴ-ն է: Նորից վերցրեք եւ ընթերցեք ՀՅԴ-ի հայտարարությունները, ելույթները, որ միասնական քաղաքական օրակարգն է ելքը: Ոչ մի ուրիշ տարբերություն չկա: Մյուս ճանապարհը կամ հիասթափությունն է կամ բախումներն ու անիմաստ վնասվածքները»:
Aravot.am-ի մյուս հարցին`երեկվա իրադարձություններն ընդհանրապես ի՞նչ տպավորություն են գործել Մինասյանի վրա`բախումները, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի այցելությունը Ծիծեռնակաբերդ, աղոթքը, ժողովրդի անորոշությունը: Արծվիկ Մինասյանն ասաց որ այս պահին ամբողջական տեղեկատվություն չունի, որ մանրամասն վերլուծի: Դա կանեն ավելի ուշ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բայց ինչ է եղել… Չնայած ոստիկանների գռեհիկ բարքը չաքազանց էր… Մի կուսակցություն կգա, չի գա, դա ինչ կապ ունի շարժման հետ… Շարժումը ծավալվելու է, նոր թափ է հավաքելու, քանզի իշխանություններն անզոր են լամ էլ չեն ցանկանում լուծել առկա խնդիրները լուծել… Առջևում ընտրություններ են և իսկապես լավ կլիներ, որ արդար լիներ, որ և ՀՀԿ-ն, և ԲՀԿ-ն և Դաշնակցությունը, և ՀԱԿ-ը գոնե մի անգամ պարզ տեսնեն, թե իրականում իրենք ինչքան ձայն ունեն, և ժողովուրդն ինչքան է գնահատում իրենց…