Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆու պարտությունը՝ «Նոր Հայաստանի հռչակման» առաջին օրը

Ապրիլ 10,2013 11:57

«Նոր Հայաստանի հռչակումից» ժամեր անց, երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը կարելի է ասել, որ փաստացի կրեց իր առաջին պարտությունը որպես ընդդիմադիր շարժում ղեկավարող գործիչ, ընդ որում գործիչ, որն այսպիսի տողերով ավարտեց իր երդումը․ «Մենք՝ նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, սուրբ Արարատի շուքի ներքո կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, այնտեղ, ուր վերադառնում են բոլոր հայերը, որտեղ կա իրավունք, որտեղ կա ապագա, կա ընտրված նախագահ, երջանիկ ժողովուրդ, այդ օրը հեռու չէ, այդ օրը այսօր է»:

2013թ․ ապրիլի 9-ի օրը մեր պատմության հիշողություններում այնուամենայնիվ չի մնալու որպես իշխանության կողմից դրսեւորած հանցագործ գործունեության արդյունք: Այո, իրավիճակը թեժացավ, լարվեց, հրմշտոց եղավ, մի քանի մարդիկ բերման ենթարկվեցին ու վիրավորվեցին, բայց երեկ իշխանությունը հաղթեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս ցույց տվեց, որ լինելով «ընտրված նախագահ», որը խոստանում է չլքել ժողովրդին, շարժում ղեկավարելու փորձ չունենալով (սա մեծ դժբախտություն չէ, փորձը ձեռք է բերվում ժամանակի ընթացքում), չունի քաղաքական հստակ օրակարգ, նպատակ, կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագիր:

«Սա մեր երկիրն է», «սա մեր քաղաքն է», «Բաղրամյան 26-ը ժողովրդինն է», «իշխանությունը ժողովրդինն» է արտահայտություններով երկար ժամանակ չես կարող շարժում «կերակրել»: Դրանք բարի խոսքեր են, որոնք դուր են գալիս մարդկանց, բայց նույնիսկ այդ մարդիկ գիտակցում են, որ դրանցով չի քաղաքական պայքարը առաջ մղվում, եւ հենց այդ պատճառով երեկ երեկոյան չէին ենթարկվում Րաֆֆի Հովհաննիսյանի կամքին, որն էլ ստիպված եղավ իր իսկ հայտարարած քայլերը փոխել մի քանի անգամ ու ենթարկվել ժողովրդի պահանջներին:

Երեկ փաստացի ավարտվեց փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքում ստեղծված հետընտրական փուլը: Բայց այն ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի պարտությամբ: Ավելին, վստահաբար կարելի է ասել, որ Ր․Հովհաննիսյանը կորցրել էր իր առաջին շանսը դեռ Սերժ Սարգսյանի հետ իր հայտնի հանդիպումից հետո։ Քաղաքական օրակարգի անհստակության կամ բացակայության պատճառով նա թե՛ այդ օրը լավ հնարավորություն կորցրեց, թե՛ ապագայում նման հնարավորությունների համար փակեց դռները:

Եվ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը հազիվ թե լուրջ ընկալվի նույնիսկ այսօրվա իշխանությունների կողմից եւ դժվար թե նրա հետ երկխոսելու հրամայականը իշխանությունները օրվա խնդիր համարեն։ Իհարկե, բացառությամբ «զորավարի», որը երեկ ըստ արժանվույն իրականացրեց իր առաքելությունը, փայլեց իր վրա դրված պարտականությունը՝ նոր Մարտի 1 թույլ չտալը կյանքի կոչելու հարցում՝ ցույց տալով իր կարողությունների ողջ զինանոցը:

Ինչեւէ, միակ բանը, որ մնում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ընդդիմադիր շարժում ձեւավորելու հարցում կոնկրետ քայլեր իրագործելն է: Ընդ որում, դա բավական արագ պետք է իրականացնել, որպեսզի Երեւանի ավագանու ընտրություններում հասարակության այն հատվածը, որը նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանին էր ընտրել ու վստահել, ընդդիմադիր այլ ուժերի մեջ չփնտրի սփոփանքը:

Ասել է թե, ընդդիմադիր դաշտում իր տեղը զբաղեցնելու հարցում Րաֆֆի Հովհաննիսյանը աշխատանքը պետք է սկսի զրոյից:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Իրականում այն ավարտվեց և Րաֆիի և ժողովրդի հաղթանակով… Րաֆֆի հեղինակությունն ավելի աճեց և առաջին հերթին հենց Րաֆին ամեն ինչ արեց, որ լուրջ բախումներ չլինեն… Ընտրությունները ցույց կտան ամեն ինչ…

  2. Համլետ says:

    Հարգելի ռադիոլսողներ,այժմ ԱԺ ՀՀԿ խմբապետերի,ներողություն՝ խմբակցության պատվերով կհաղորդենք ,,Մարգո,Մարգո,ՀՀԿ ծաղիկ՝ Մարգարիտա՝ Մարգո,,,,,Խնամիս ու ես,,,,,Տատս կասեր՝ բոյիդ մեռնեմ,,,,,Յարիս տեսա խիյարի մարգերում,,,,,Սիրուն չէ,Տարոն ջան,,,,,Ղարաբաղի խփող բաջի,, երգերը Շուշան Պետրոսյանի կատարմամբ:Ժողգործիքների՝ ,,Բարև,Սերժ ջան,, համույթը ղեկավարում է Րաֆֆի Հովհաննիսյանը:Դհոլի պարտիան կկատարի Արտաշ Գեղամյանը,հարվածային գործիքներ՝ Նովո,Լֆիկ,Նեմեց Ռուբո,Ալրաղաց Լյով,Լիսկա,:Փողոցային,ներողություն՝ փողային գործիքի դերում՝ Թոխմախի Մհերը,դաշնամուրի մոտ են դաշնակները,լարային գործիքներ՝ Շարմազանով,Արմեն Աշոտյան,դուդուկի դերում՝ Գալուստ Սահակյան,պտտաձողի մոտ է Արթուր Բաղդասարյանը,:

    • Հրանտ Պապիկյան says:

      Ռադիոհաղորդումը հոգեբուժարանից հաղորդեց Դանիայի խփնված իշխան Համլետը, հուշարար` կայսր Նապոլեոն Բոնապարտ…

      • Համլետ says:

        Այո,դա մտնում էր մեր հումանիտար բարեգործական ծրագրի մեջ՝ բուժհիմնարկներ ու հոգեբուժարաններ այցերի շրջանակներում:Եթե հիշողությունս չի դավաճանում,6-րդ պալատի քո մահճակալին կից պատին էր փակցված ռադիոհաղորդման մեջ հիշատակված անձանց հետ քո խմբակային մեծադիր լուսանկարը՝ ,,Հավերժ Հրանտ Պապիկյանի հետ,, մակագրությամբ:
        Հիմա ո՞նց էս,հրանտ,լրիվ ապաքինվել ու դու՞րս էս գրվել:Զգույշ եղիր,ասում են քեզ համար վտանգավոր կարող են լինել գարնանային սրացումները:
        Առողջություն եմ ցանկանում:

        • Հրանտ Պապիկյան says:

          Ճիշտն ասած սկզբում կարծեցի թե Չեխովի “Палата N:6” վիպակն ես կարդացել, նույնիսկ հարգեցի մի պահ, բայց հետո հասկացա որ դժվար… դու թվերի հետ կապված քո սեփական, պլինտուսի մակարդակի միֆոլոգիան ես շեշտել, ինչը բավականին զվարճացրեց…
          Ես լավ եմ, ապերիկ, բայց քո համար եմ անհանգստանում: Շուտ մեծացիր, թե չէ այդ խելքով մեկ էլ տեսար ոչ թե պալատում, այլ բարաքում հայտնվեցիր, այն էլ 7-րդ… երևի լսած կլինես էդ ինչ ա

          • Համլետ says:

            Չէ,չէի լսել,թե ,,էդ ինչ ա,,:Դու էնտե՞ղ էլ էս հարմարացրել լինել,էն խմբակային նկարը բարաքում (,,Ապահով Հայաստան,,-ում) էլ էիր փակցրել,դրանցից գոնե որևէ մեկը քեզ տեսակցության գալի՞ս էր…Մի 2 բան պատմի,հետաքրքիր կլինի:Հա ձյաձ ջան,դեղերդ չմոռանաս խմել:
            Կրկին՝ առողջություն ու շուտ ապաքինում եմ մաղթում:

          • Հրանտ Պապիկյան says:

            Բլա-բլա-բլա… քանի որ ստեղնաշարի վրա ես չարչարվում, այսպես ասեմ` արդեն ոնց որ շատ ես մատիկներիդ զոռ տալիս Համլետ ջան…

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Աննա ջան, կարծես թե մեր ընթերցողները շատ են «տաքանում»:

          • դե, եթե շարունակվի՝ կդադարեցնենք այս գրառման ներքո մեկնաբանությունների հրապարակումը

          • Հրանտ Պապիկյան says:

            Ես համաձայն եմ

  3. Գոհար says:

    էդտեղ հաղթող չկար, ու պարտվող էլ չկար, երկու կողմում էլ մնացին պատանդներ. Սովորական հայկական մղձավանջային իրականություն…Վովան էլ էր պատանդ,ուղղակի վստահ էր ղոսում..

  4. Андрей says:

    именно при левоне мог появится на свет такой католикос -не хочу называть его имени-посмотрите визит в грузии преподобного……Раффи хоть человек-а они-МОКРИЦЫ…..

  5. Galust Yenokyan says:

    Ես ինչքան հասկանում եմ եվ Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի մի մասը եվ մինչեվ ատամները զինված իշխանությունները Րաֆֆուց սպասում էին զինված ապստամբություն …քանզի ուրիշ կերպ նվաճել իշխանությունը Ապրիլի 9 ին …իհարկ մի էրկու օր առաջ մեր հայ ՉԷ Գէվարան ( Անդրասը…) խոստանում էր շրջապատել մարզահամալիրը եթէ Րաֆֆին ապահովի 50000 հոգի Ազատության հրապարակում Ապրիլի 9 ին…թերեվս լավ է որ Րաֆֆին նման արկածախնդիրների ետեվից չգնաց… Իհարկե մարդիկ հոգեբանորեն իրենց նախապատրաստել էին «Հայաստանի վրա բացվում է պայծառ առավոտը..» իհարկե հասկանալի է որ մարդիկ ուզում են ՀԻՄԱ, բայց ցավոք իրենք էլ դեռ դրան պատրաստ չեն…ինչպես են արդյոք իշխանության «աթոռները» բաժանելու…ումն ինչ է հասնելու… նախ պիտի որոշել ինչպիսին է լինելու նոր համակարգը … Մեկ որ առաջ երդվեցին Րաֆֆու հետ միքանի ժամ հետո քանի վոր «հեղափոխությունը» ուշացավ … Րաֆֆուն դավաճան հռչակեցին … իհարկե հռչակողները «եղբայր» ընդդիմադիրներն էին…

  6. Իսկապես ես էլ չեմ հասկանում, թե մարդիկ ինչ էին սպասում Րաֆֆուց, հրա”շք… Նա ընտրել է երկարատև պայքարի ուղղին, որը թերևս միակ միջոցն է այսօրվա իշխանության դեպքում, ուժով ու բռնությամբ ընդամենը Մարտի 1 էր կրկնվելու: Ու քննադատելու փոխարեն ավելի լավ է ժողովուրդը մնա համախմբված…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930