Տաշքենդում ընթացող ծանրամարտի պատանիների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում այսօր ուշ երեկոյան մրցահարթակ է մտնելու 58 կգ քաշային Ծովինար Կիրակոսյանը: Սակայն նրանից էլ մեդալների որեւէ ակնկալիք չկա, քանի որ նա հանդես է գալու «C» խմբում եւ շատ հեռու է մրցանակային տեղերի համար պայքարելու հեռանկարից:
Երեկվա Aravot.am-ում տեղեկացրել էինք, որ «B» խմբում ընդգրկված 56 կգ քաշային Դավիթ Գասպարյանը վեց հնարավորից կատարել էր ընդամենը երկու արդյունավետ մոտեցում եւ ընթացիկ հաշվարկում երկամարտի 195 կիլոգրամ արդյունքով ընթանում էր 17-րդ տեղում: Իսկ երբ պայքարն ավարտեցին նաեւ «A» խմբի նրա հասակակիցները, Դավիթը 42 մասնակիցների մեջ նահանջեց 27-րդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ