Ես երեկ երդվել եմ` չենթարկվել ապօրինի իշխանությանը, ոչ ասել Սերժ Սարգսյանի կողմից ընդունած ցանկացած որոշման: ՀՀ 4-րդ նախագահ եմ ճանաչում Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ես հետայսու չեմ մտնի Պուշկինի դպրոց, չեմ դասավանդի այլևս Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի թոռներին, որովհետև ի տարբերություն ոմանց, ես ոչ կարող եմ կեղծ երդվել և ոչ էլ կեղծ ժպտալ, միևնույն ժամանակ վերջիններս չունեն այդքան արժանիքներ, որպեսզի ես զբաղվեմ նրանց թոռների կրթությամբ:
Ի ուրախություն ինձ, նաև չեմ տեսնի ՀՀկ-ապաշտ մի շարք չգիտեմինչերի, որոնք իրենց մանկավարժ կամ ուսուցիչ են համարում:
Ես ատում եմ այս ռեժիմը, միևնույնն է չէք մարսելու
Մենք գալիս ենք, իսկ դուք գնում եք..
Նարեկ ՎԱՐԱԶԴԱՏՅԱՆ