Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ քաղաքագետի՝ հետընտրական բողոքարկումները արդյունավետ չեն

Ապրիլ 10,2013 10:56

Համեմատական տանելով նախորդ տարիների նախագահական ընտրություններից հետո առաջացած շարժումների հետ՝ Մանվել Սարգսյանը կարծիք հայտնեց, որ դրանք երբեք չեն վերաճել զուտ դասական ձեւով ձեւակերպված՝ քաղաքացիական շարժման եւ դա մինչեւ հիմա մնացել է հետընտրական տրամաբանության մեջ։ «Պետք է հասկանալ, որ ժողովուրդն է փոխվում, իհարկե հինգ տարի առաջ ուրիշ էր, հիմա արդեն ժողովրդի մտածելակերպը եւ մոտեցումները փոխվում են եւ այժմ ժողովուրդը ինքն է ուզում պարտադրի իր կամքը եւ որոշ հարցերում Րաֆֆի Հովհաննիսյանի համար բավականին դժվար է ժողովրդի հետ լեզու գտնել եւ դա բնական է, որովհետեւ ժողովուրդը այսքան տարիներ տեսնելով այդ հետընտրական պրոցեսները, կարծես թե տրամադրվում է, որ հետ չկանգնի»,- ասաց քաղաքագետը եւ ավելացրեց՝ ինչ կապ ունի, հետընտրական պրոցեսը վերջացել է՝ թե չէ, սա ընդամենը բողոքարկում է եւ դրված են պահանջներ եւ բողոքարկում են Սերժի երդմնակալության դեմ եւ այս տեսակետից պայքարի ձեւերը, մոտեցումները փոխվելու են եւ դա ընդհանրապես չի կապվում ընտրությունների հետ։

Մանվել Սարգսյանի կարծիքով հետընտրական բողոքարկումները էֆեկտիվ երետւյթ չէ եւ պայքարը պետք է լինի դրանից դուրս։ «Աշխարհի տարբեր ժողովուրդներ պայքարել են ընտրական պրոցեսներից դուրս, այսինքն հստակ դրել են խնդիրը եւ պայքարի ձեւեր են գտել՝ խնդիրը լուծելու համար եւ թվում է՝ հիմա Հայաստանում նույնպես այդ գիտակցումը կա եւ տարբեր շերտերում անընդհատ խոսվում է, որ սա պետք չի կապել ընտրությունների հետ, այլ պետք է ուղղակի շարժում սկսել եւ այդ անօրինական կուսակցությանը, որը զավթել է պետությունը, հեռացնել, արգելել եւ ազատվել է պետք»,- ասաց նա։ Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը քաղաքացիական դասական շարժում վարելու կուլտուրայի ձեւավորման ճանապարհին է եւ դրա վառ ապացույցն այն է, որ այժմ իշխանությունը այն աստիճանի է վախեցած, որ Հայաստանի գրեթե բոլոր ոստիկաններին եւ զորքին բերել եւ պատ է կառուցել որպեսզի մարդիկ չկարողանան հասնել նախագահական նստավայրի մոտ։ «Զորքի քանակը ժողովրդից շատ է, որովհետեւ հիմա իշխանությունն էլ է զգում, որ արդեն մարդիկ չեն բողոքարկում, այլ հստակ տրամադրվածություն ունեն եւ պահանջում են հեռանալ»,-  ասաց Մանվել Սարգսյանը։

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930