Լոո առողջարանային քաղաքում շարունակվում է շախմատի Ռուսաստանի տղամարդկանց թիմային առաջնությունը:
Հայաստանի ազգային հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանի թիմը՝ «SPb Chess Fed»-ը, երրորդ տուրում 4,5:1,5 հաշվով կարեւոր հաղթանակ տարավ «kazan»-ի նկատմամբ եւ թիմային 3,0 միավորով դարձավ առաջատար:
Այդ խաղում Մովսիսյանը կես միավոր բերեց իր թիմին եւ շարունակում է մնալ պետերբուրգցիների ամենաարդյունավետ խաղացողը: Նույնքան թիմային միավոր վաստակել է նաեւ «Malakhit»-ը, սակայն շնորհիվ անհատական միավորների (SPb-ն ունի 13,0 անհատական միավոր, իսկ «Malakhit»-ը՝ 11,5) Սերգեյ Մովսիսյանի թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր երկու առաջատարները հանդիպում են միմյանց հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ