Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Հակոբյանը Դուբայում ընթանում է 1-ին տեղում

Ապրիլ 10,2013 10:39

Դուբայում ընթացող Շեյխի գավաթի 15-րդ խաղարկության երրորդ տուրից հետո 3,0-ական միավոր վաստակել են 13 շախմատիստներ, որոնց մեջ են նաեւ համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը:

Լրացուցիչ գործակիցներով Հակոբյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Սարգսյանն ընթանում է 3-րդ հորիզոնականում: Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչները 194 մասնակիցների պայքարում դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:
24. Տիգրան Լ. Պետրոսյան՝ 2,5
43. Հովիկ Հայրապետյան՝ 2,0
46. Մարկ Բասենցյան՝ 2,0
70. Լիլիթ Գալոյան՝ 2,0

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930