«Գագիկ Ծառուկյանը գնացել է Մոսկվա, Դուք Մոսկվայից եկել եք Երեւան՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային, որ ի՞նչ անեք»,- հարցրինք Համաշխարհային հայերի կոնգրեսի ներկայացուցիչ Արա Աբրահամյանին։ «Դե գիտեք ինչ կա, մենք պետք է բալանսը պահպանենք, ես տեղյակ չեմ, թե ինքն ինչու է գնացել Մոսկվա, եւ եթե Ծառուկյանը, որպես քաղաքական գործիչ, գնացել է, ուրեմն ունի ինչ-որ պատճառներ, ինքը չի կարող ըսենց վերցնել ու գնալ, եւ մենք ամեն մի պատճառից չպեւոք է հետեւանքներ (երեւի՝ հետեւություններ. խմբ.) չանենք ու Կիկոսի մահը չսարքենք»,- ասաց Ա. Աբրահամյանը։
Ռուսաստանում բավականին կոշտ պայքար է սկսվել կոռումպացված չինովնիկների դեմ, խիստ է դրվել հարցը՝ հայտարարագրերի հետ կապված, օրերս էլ սկսել է Վիրջինլիկսը՝ Վիրջինյան կղզիներում ռուս չինովնիկների կանանց անունով գումարների պատմությունը. Դուք կա՞ք օֆշորներում։ «Ես, իհարկե, կամ օֆշորներում, ես բոլոր տեղերում էլ փողեր ունեմ։ Ես չգիտեմ, թե Դուք ինչ ցուցակների մասին եք խոսում, ծանոթ չեմ»։
«Հրապարակ»