Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու փոխքաղաքապետը բողոքավոր առևտրականների մասին. «Սամվել Բալասանյանը հրահանգել է մեղմ մոտենալ տուն պահող այս մարդկանց»

Ապրիլ 09,2013 23:25

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու կենտրոնական շուկայի Լաչինի միջանցք կոչվող տարածքում  բողոքի էին դուրս եկել առևտրականները`ասելով, որ  առևտուր իրականացնելու համար իրենցից ամսական 20 հազար դրամ վարձ է   պահանջում Գյումրու քաղաքապետարանը, ավելին, նույն գումարի չափով էլ արդեն վարչական տուգանքի են ենթարկել:

Նրանք փաստում էին, որ Գյումրիում այլևս մարդ չի մնացել, առևտուր չի լինում, նույնիսկ խնձորն ու կանաչին նիսյայով են վաճառում, 40 աստիճան սառնամանիքին «կապույտ լեղակ»  կտրելով մի կերպ գոյատևում են, իսկ քաղաքապետարանը ամսավարձ սահմանելով հարկադրում է լքել քաղաքը:

Ի՞ նչ է իրականում կատարվում, մենք այս հարցով դիմեցինք  Գյումրու փոխքաղաքապետ, մասնագիտությամբ  իրավաբան Գուրգեն Մալխասյանին, ով ասաց. «Որևէ միջադեպ Լաչինի միջանցքում չի գրանցվել, ուղղակի ոստիկանությունը սահմանված կարգով արձանագրել էր ոչ սահմանված տեղում առևտուր  իրականացնելու համար վարչական իրավախախտումներ: Արձանագրություները,  օրենքով սահմանված կարգով,  ուղարկվել է Գյումրու քաղաքապետարան , քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  օրենսգրքի 219 պրիմ հոդվածի համաձայն, 162 հոդվածով նախատեսված վարչական տույժ նշանակելու վարույթը իրականացնում է Գյումրու քաղաքապետը: Սահմանված կարգով հարուցվել էր վարույթ,ուղարկվել էին ծանուցագրեր, որպեսզի քաղաքացիները գային գործի քննության: Քաղաքացիները բոլորը միաժամանակ վրդովվել էին , դա ընդամենը տեխնիկական բնույթի խնդիր էր, քանի որ  նախկինում` մինչև նախորդ տարվա վերջը,  տվյալ վարչական իրավախախտման համար  նախատեսվում էր վարչական  պատասխանատվություն 1000 դրամի չափով, նվազագույն աշխատավարձի հաշվարակայինի չափով: Հ իմա փոփոխություն է կատարվել, մասնավորապես գյուղմթերքների մասով 15-20-ապատիկը  նվազագույն աշխատավարձի, որը կազմում է  15-20 հազար դրամ : Եվ ընդհանուր վրդովվածություն կար, որ մենք էդտեղ առևտուր ենք անում ամբողջ օրը կանգնած, տուն ենք պահում և այլն, և այլն:Վարչական վարությները չեն ավարտվել, քանի որ քաղաքապետի կողմից մենք ունենք համապատասխան ցուցում, որ առավելագույնս մեղմ մոտեցում ցուցաբերել քաղաքացիներին :Հաշվի առնելով, որ օբյեկտիվորեն տվյալ տարածքում հանապազօրյա  հացի վաստակման խնդիր  ունեն ժողովուրը` քաղաքապետն ասել է վարույթները սահմանված կարգով կիրագործվի , սակայն օրենքի սահմաններում հնարավորին մեղմ մոտեցում  պետք է ցուցաբերվի: Հիմա  մենք լսումների մի մասը ավարտեցինք, ամենայն  հավականությամբ մենք վարույթները կավարտենք 21 հոդված կիրառելով, որը թույլ  է տալիս տվյալ   դեպքում որպես նվազ նշանակություն ունեցող  վարչական իրավախախտում սահմանափակվել  բանավոր նկատողությամբ»:

Փոխքաղաքապետն ասաց, որ ժողովրդի համար ցավոտ  բարեփոխում երբեք չեն անի, ցանկացած պաշտոնյա կմոտենա ըմբռնումով և  որպեսզի  նման պատմությունները չկրկնվեն,  կփորձեն  ընդհանուր լուծում գտնել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930