Կանադայում մի շարք հանցագործությունների համար հետապնդվող հայը ձերբակալվել է Քալգարի քաղաքում: Հայտնում է «Քալգարի Հերալդ» լրատվականը:
33-ամյա Էդգար Ծովիկյանը ձերբակալվել է մարտի 21-ին Կանադայի սահմանային ծառայության գործակալների, Կալգարիի ոստիկանության և Ալբերտա մարզի իրավապահների համատեղ ուժերով:
Լրատվականը գրում է, որ Ծովիկյանը մեղադրվում է Կանադայում կատարած մի շարք ծանր հանցանքների մեջ, այդ թվում՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի սեփականում, արգելված զենքի կրում և գործածում, երկրի մուտքի կարգի խախտում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ