Լրահոս
Օրվա լրահոսը

Մյասնիկ Մալխասյան. Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն վայրկյան իր վրայից գցում է պատասխանատվությունը

Ապրիլ 09,2013 22:59
Myasnik Malxasyan

Նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը այսօր անձամբ հետեւում էր օպերայից Բաղրամյան 26 բարձրացող ժողովրդին:

 

Մեր հարցին՝  հնարավո՞ր է ոստիկան-ժողովրդի բախումը մարտիմեկյան դեպքերի կրկնություն դառնա, պարոն Մալխասյանն ասաց. «Ո՞վ է ասում, որ չի կրկնվում:  Եթե հիմա խաղաղ ժողովուրդը խաղաղ ցույց է անում, իշխանությունները նույն բիրտ ուժը կիրառեն, ինչո՞վ է երաշխավորված, որ չի կրկնվելու: Այն ժամանակվա ընդդիմությունն ու ժողովո՞ւրդն էր մեղավոր, որ հարձակվեցին: Անիմաստ խոսքեր էին դրանք, որ մարտի մեկը չի կրկնվելու: Իշխանությունները պետք է իշխանավայել իրենց պահն, որ կարողանան ժողովրդի շահերից գործողություններ կատարեն: Իշխանությունը գիտակցում է , որ իշխանությունը պետք է պահի բիրտ ուժով: Որեւէ մեկը երաշխավորված չէ, որ չի կրկնվի»:

Պարոն Մալխասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչեւ այսօր մարտիմեկյան դեպքերի կրկնության որեւէ վտանգ չի նկատել. «Չեմ կարծում, որ վտանգ կա: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել ու գնահատականներ տալ: Կարծում եմ, որ այս ամեն ինչը շուտով կավարտվի: Ժողովուրդը եւս մեկ անգամ կհիասթափվի եւ դրանից հետո կգիտակցի, որ պետք է հավաքել բոլոր ուժերը, ընդդիմադիր, ոչ թե ջլատված, այլ համախմբված ուժերը: Քանի որ մեր ժողովուրդը արժանապատիվ ապրելու արժանի է: Եւս մեկ անգամ համոզվեցի, որ ապարդյուն չէր, որ դատապարտվեցինք, եւ հայ ժողովրդի համար արժեր պայքարել եւ այդ փորձությունների միջով անցնել: Պարզապես մեր ժողովուրդը պետք է գնահատի իրավիճակը եւ ճիշտ քաղաքական ուժի հետեւից գնա եւ հաջողություններ կարձանագրի»:

Նա չի կարծում, որ «Ժառանգությունը» այդ ճիշտ քաղաքական ուժն է, որին ընտրել է ժողովուրդը. «Չեմ կարծում, որովհետեւ ինքը չի վերցնում պատասխանատվությունն իր վրա, ամեն ինչ գցում է ժողովրդի վրա: Քաղաքականությունը ռեալ պետք է լինի, պատասխանատվությունը վերցնի իր վրա եւ գնա: Եթե ուշադրություն դարձնեք՝ ամեն վայրկյան պատասխանատվությունը թողնում է ժողովրդի վրա: ժողովուրդը պատրաստ է,  ու քաղաքական ուժն էլ իր բաժին պատասխանատվությունը պետք է վերցնի եւ առաջնորդի ժողովրդին: Պետք է լինի հստակ ծրագիր, նպատակ եւ այդ նպատակներն ուղղել հանուն այն նպատակի, որն այսօր մեր ժողովուրդը ցանկանում է… Իշխանություններն այս ամենից հետեւություն անեն եւ կամք դրսեւորեն, որ երկրում փոփոխություններ լինեն: Թե չէ, ինչ է նշանակում՝ ժողովուրդը 20 տարի անընդմեջ պայքարում է, ժողովուրդը արժանապատիվ ապրելու իրավունք չունի՞… կարծում եմ, պետք է այս ամեն ինչից իշխանությունները հետեւություններ անեն : Բայց եթե իշխանությունները մարտի մեկի դեպքերի կրկնության գնան, դա իրենց  վերջը կլինի: Նույն գետը երկու անգամ չեն մտնի»

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Galust Yenokyan says:

    Շատ Հարգելի Մյասնիկ Մալխասյան, ինձ համար Ձեր կարծիքը եվ Սաուն Միքաելյանի կարծիքը շատ հետաքրքիր է , Դուք այն ազնիվ հայորդիներից եք որ անմնացորդ նվիրվել եք մեր ժողովրդի ազատագրման գործին: Ես հասկանում եմ որ քաղաքականությունը ռէալ պիտի լինի, բայց արդյոք չեք կարծու որ քանզի ժողովուրդը ընտրել է «Ժառանքությանը» ավլի լավ կլինի մոռանալ քաղաքական պականելիությունները, իրար հետ գլուխ գլխի տալ հավասարության սկզբունքով, եվ վերջապես լուծեք մեր ժողովրդին բաժին ընկած այս անսպասէլի ու անտանելի Քոչարյանական լուծը: Կարծում եմ մեզ բոլորիս շատ դուր եկավ Նիկոլի Րաֆֆուն միանալը, եվ կարծում եմ Րաֆֆու մոտ էլ սէփական անձի նկատմամբ գրապատվությա զգացում չկա: Որպես Հայ մարդ խնդրում եմ Ձեզ վայր դրեք անհարկի գաղափարական տարաձայնությունները, այս պահը շատ ճակատագրական է մեր չարքաշ ժողովրդի համար: Միացեք բոլոր նվիրյալ տղաներով եվ ես կարծում եմ որ նույնիսկ «իղխանական» բանակու կլինէն «Հայաստանցիներ» որոնց անհարիր են Քոչարյանական Ալիեվյան ադրբեջանական ոճի «ազնվականությունը» որ գուցե կուզենան իրենց դիզած հարստությունը մի փոքր մարդավարի վայելեն… կարծես նման միտում Ծառուկյանի մոտ նկատվում է: Խնդրում եմ իհարկե չմտածեք որ ուզում եմ Ձեզ խելք սովորեցնել, համարեք որ մի խորհուրդ «հորեղբոր» կողմից:

    Հարգանքներով Գալուստ Ենոքյան

    Հ.Գ. Հարգելի Արփինե Սիմոնյան, կխնդրեի ես պատգամս փոխանցեիք Մյասնիկ Մալխասյանին

    • Galust Yenokyan says:

      Կնէրէք տեղ գտած տառասխալները, ես հայերեն տառերով համակարգիչ չունեմ, մի կերպ հարմարացրել եմ ստեղնաշարը որ Հայերեն գրեմ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930