Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր երկիրը շատ կարևոր է մեզ համար».Սլովակիայի փոխվարչապետ

Ապրիլ 09,2013 22:08

«ԵՄ-ը կառուցողական գործընթաց է, որն աշխարհում ամենամեծ տնտեսությունն է վարում, ինչպես նաև երաշխավորում է մարդու իրավունքների պաշտպանությունը»,-այս մասին այսօր Best Western Congress հյուրանոցում`«ԵՄ արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ» գիտաժողովի ընթացքում ասաց Սլովակիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար պարոն Միրոսլավ Լայչակը :

Ըստ Լայչակի` ԵՄ-ը չի ասում թե այս կամ այն երկիրն ինչ  քաղաքականություն որդեգրի: Նրանք միայն կարող են ոգևորել, որպեսզի տվյալ երկիրը փոխի իր գործելաոճը:

Ըստ բանախոսի` իրենք միշտ պատրաստ են օգնելու և սատար կանգնելու Հայաստանին. «Մենք պատասխանատու ենք զգում ձեր ապագայի համար և մենք պատրաստ ենք աջակցելու: Ձեր երկիրը շատ կարևոր է մեզ համար: Ձեր հաջողությունը, մեր հաջողությունն է»,-ընդգծեց փոխվարչապետը:

Լայչակը գտնում է, որ հայաստանյան դատական համակարգում որոշակի փոփոխություններ պետք է անել, որը կհամապատասխանի Եվրոպական չափանիշներին:

Վերջինս, խոսելով առևտրաշրջանառության մասին, ներկայացրեց մի քանի տվյալներ. «Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2012 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 8.3 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 21.6%-ով: Արտահանումը կազմել է 227 հազ. ԱՄՆ դոլար (աճելով 5.3 անգամ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ), իսկ ՀՀ ներմուծումը Սլովակիայից` 8.1միլիոն ԱՄՆ դոլար (նվազելով 23.5%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ)»

Փոխվարչապետն, անդրադառնալով ՄԱԿ-ի գրասենյակի հնարավոր տեղափոխմանը Ստամբուլ, ասաց, որ միայն Հայաստանը չէ, որ դեմ է այդ տեղափոխմանը: Շնորհակալություն հայտնեց Հայաստանից՝ այս թեմայի շրջանակում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար և հույս հայտնեց, որ որոշումը դեռ փոփոխման կենթարկվի:

Ինչ վերաբերում է Հայող Ցեղասպանության հարցին, Լայչակը հորդորեց չմտածել անցյալի մասին. «ԵՄ-ը Եվրոպական տեսակետն է: Մենք չպետք է անցյալի մասին մտածենք: ԵՄ-ը չեզոք է, մենք չունենք թաքնված կողմնակալ մոտեցում: Մենք կարծում ենք, որ  մենք պետք է հաշտվենք մեր անցյալի հետ, և այդ հարցով պետք է զբաղվեն պատմաբանները, և ոչ թե քաղաքական գործիչները»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930